ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ես ուրախ եմ արձանագրելու, որ մեր շարժման մասին հետաքրքրվում են հիմնականում երիտասարդներ...

03:00:00 02.09.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1726219086.jpg

Ես ուրախ եմ արձանագրելու, որ մեր շարժման մասին հետաքրքրվում են հիմնականում երիտասարդներ՝ գիտակից ու իրենց տարիքի համար շատ հասուն երիտասարդներ, որոնք չունեն հոգեբանական տրավմա ու որոնց ուղեղները 30 տարի չի բռնաբարվել այս խաբեբա ու ազգադավ կուսակցություններից ու շինծու հայրենասիրական շարժումներից։ Ուրախ եմ նաև արձանագրելու, որ այս խելամիտ երիտասարդները լսել են ու գիտեն «Հոսանք»-ի մասին, բայց չգիտեն, թե ովքեր են «Ազգային» ժողովում։ Չգիտեն ոչ թե նրա համար, որ խելացի չեն, այլ ընդհակառակը՝ այնքան խելքով են, որ պարզ կարողանում են հասկանալ այն փաստը, որ խորհրդարանում կամ խորհրդարանից դուրս գործող քաղաքական կուսակցությունները ու քաղաքական «գործիչները» իրարից էապես ոչ մի ձևով չեն տարբերվում։ Տեսնում են, որ բոլորը նույնն են ։ Այս երիտասարդությունը կարողանում է պարզ հասկանալ առանց որևէ լրացուցիչ բացատրության, որ Հոսանքն է միակ ազգային քաղաքական շարժումը Հայաստանում։ Այս ամենն ինձ հույս է տալիս, որ մեր Հայրենիքի համար սպասվում է շատ փայլուն ապագա, սակայն այդ ապագան միմիայն կարող ենք մեր քրտինքով ու արյունով փայլեցնենք։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մի՛շտ Հայ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։