ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ինչո՞ւ պատերազմից հետ վերադառնալուց հետո որոշեցի մտնել քաղաքականություն...

04:00:00 25.08.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1725181473.jpg

Ինչո՞ւ պատերազմից հետ վերադառնալուց հետո որոշեցի մտնել քաղաքականություն։ Այն նույն պատճառի համար, թե ինչու որոշեցի իմ ծննդավայր ԱՄՆ թողնել և տեղափոխվել Հայաստան, և հետո մտնել բանակ ու կամավոր մասնակցել պատերազմին։ Այս որոշումները կայացրի, որովհետև խորը գիտակցեցի, որ անիմաստ կլիներ իմ ամբողջ կարդացածը ու քարոզածը, եթե պատմության գործընթացին մասնակից դառնալով այս օրհասական ժամանակներում մի քայլ չկատարեի իմ գաղափարները ու տեսլականը իրագործելու համար։ Գիտակցեցի, որ եթե ձեռքներիս վրա նստած մնալով հանդիսատես լինեի, ապա պատեհապաշտ ազգադավ սրիկաները կշարունակեն զբաղվել քաղաքականությամբ և մեր Հայրենիքը կտանեն վերջնական կործանման, քանի որ չարիքը հաղթում է միմիայն երբ բարին ոչինչ չի անում։ Վաղուց էի հասկացել, որ գործողության հետևանքով առաջացած կորուստները չեն կարող գերազանցել անգործության հետևանքով առաջացածներին։ Այդ վճռական որոշումը կայացրի, որովհետև կասկած չունեի, որ եթե ինձ նման նվիրյալ հայ ազգայնականները անձնական պատասխանատվություն չկրեն մեր Հայրենիքի հանդեպ կատարվող անարդարությունների համար ու կազմակերպված ձևով չանցնեն գործի, ամբողջ Հայաստանը կարող է արժանանալ Արցախի ճակատագրին։ Մտա քաղաքականություն, որովհետև ջրի պես պարզ էր ինձ համար, որ կյանքում ավելի կարևոր բան չկա, քան ամեն ինչ անել, որպեսզի կանխենք նման մղձավանջի իրականացումը։ Մտա քաղաքականություն, որովհետև լսեցի հողի այն նույն կանչը, որը լսել էի Ապրիլյան Պատերազմից հետո, որի արդյունքում ճակատագիրը ինձ ստիպեց վերադառնալ Հայաստան... Երազանք կա, որը Մեծ Հայքն է և այն պետք է իրականացվի։

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։