ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հաթերքի առաջնագծում 44-օրյա դավադիր պատերազմի կապիտուլացիայի լուրը լսելուց մի օր հետո թոքաբորբով հիվանդացա...

04:00:00 20.06.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1719375817.jpg

Հաթերքի առաջնագծում 44-օրյա դավադիր պատերազմի կապիտուլացիայի լուրը լսելուց մի օր հետո թոքաբորբով հիվանդացա, և դիրքի կացարանում պառկած մնացի հինգ օր մինչև ստացա զորացրվելու հրամանը։ Հինգ օր կացարանում պառկած մնալով ու այդ հիվանդությունից տառապելով մեջս չափազանց շատ ատելություն ու զայրույթ էր լցվում այն բոլոր մարդկանց ու ուժերի հանդեպ, ովքեր մեղավոր էին այս խայտառակ պարտության համար։ Սակայն նաև տեսիլք ունեցա, որ մի օր այս ատելությունը ու զայրույթը վերածվելու է անկոտրում կամքի ու այդ պարտությունը մի օր վերածվելու է փառահեղ հաղթանակի, և այդ փառահեղ հաղթանակը կարող է իրականացնել միայն այն ազգային քաղաքական շարժումը, որն ունի անսասան հավատք իր պատմական առաքելության հանդեպ, և որի սերմը ցանվել է հենց այդ զարհուրելի պատերազմի օրերին։ Այո՝ «Հոսանք»-ը պաշտոնապես ծնվեց 2021թ-ի Դեկտեմբերի 18-ին, բայց շարժումը բեղմնավորվեց 2020թ-ի Նոյեմբերի 10-ին հենց Արցախի խրամատներում։ Վաղ թե ուշ, հաղթանակը նորից մերն է լինելու։ Ճակատագիրն ամեն ինչ է

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։