07:00:00 02.06.2024
URL: https://hosank.net/storage/gallery/1718114798.jpg
Մարդկանց դիմաց ճառ ասելու ժամանակ ակտիվորեն ժեստեր օգտագործելը չի նշանակում «Հիտլերին նմանակվել»։ Նա ով մի երկու բան իմանա հռետորիկայի արվեստից պարզ կհասկանա, որ լավ ու ազդեցիկ ճառ ասելու համար անհնար է ժեստեր չօգտագործելը։ Անհնար է քո սրտից բխած խոսքերը անկեղծորեն ասել առանց այդ բառերին չփորձես կյանք տալ ժեստեր անելով։ Ինչ է թե մեր ներկայիս քաղաքական գործիչները, որոնց ճնշող մեծամասնությունը կիրք չունեցող, դատարկաբան, պատեհապաշտ ու խաբեբա սրիկաներ են, ովքեր ժեստեր չեն օգտագործում իրենց ելույթների ժամանակ, չի նշանակում, որ ճիշտ են անում։ Ես մեղավոր չեմ, որ մեր երկրում ու հատկապես քաղաքական դաշտում մեռած է ճարտասանությունը և համատարած է գեղցիությունը, որտեղ փնթի ձևով են վերաբերում իրենց սեփական մայրենի լեզվին և թքած ունեն իրենց լսող ժողովրդի վրա։ Երբ նոր էի Հայաստան տեղափոխվել 7 տարի առաջ հայերենս շատ վատ էր, դրա համար ահագին աշխատել եմ իմ մայրենի լեզուն գերազանց դարձնելու համար և դեռ փորձում եմ բարելավել, քանի որ հարգում եմ հայոց լեզուն ու վաղուց գիտակցել եմ, որ մարդ չի կարող հայրենասեր լինի եթե նախ և առաջ լեզվասեր չլինի։ Նույնպես ճառերին շատ լուրջ եմ վերաբերում, որովհետև շատ եմ հարգում իմ հետևորդներին ու դիտողներին, ովքեր ինձ լսելու համար ժամանակ են տրամադրում։ Դիտողները ճառ ասողին չեն հարգի եթե ճառ ասողը չհարգի իրենց ժամանակը և այդ դիտողները ճառ ասողին չեն կարող սիրել, եթե ճառ ասողը իր սիրտը ամբողջովին չբացի իրենց առջև։ Մարդիկ կարող են իմ քարոզած գաղափարներին համաձայն չլինեն կամ նույնիսկ ինձ հիմա ծաղրեն ու ատեն, բայց կխոստովանեն մի բան, որ ասածներիս մեջ ոչ մի կեղծիք չկա, քանի որ ի տարբերություն բազմաթիվ այլ քաղաքական գործիչների, ես լիովին հավատում եմ իմ ասածներին և դա ակնհայտ երևում է։ Հ.Գ. Ես երբեք ինձ չեմ համեմատում Ադոլֆ Հիտլերի հետ ոչ էլ փորձում եմ նրան նմանակվել, բայց ամեն դեպքում բնավ չեմ էլ վիրավորվում, երբ մարդիկ նման համեմատություններ են անում ու զուգահեռներ անցկացնում...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։