ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հիմա որ սկսեմ այս կեղծ «ազգային» շարժումը քննադատել...

08:00:00 06.05.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1715084780.jpg

Հիմա որ սկսեմ այս կեղծ «ազգային» շարժումը քննադատել մարդիկ ինձ «նիկոլական» կպիտակավորեն, ինչպես ինձ «սերժական» էին պիտակավորում, երբ 2018թ-ի Ապրիլին ու Մայիսին բոլորին ամենուրեք (նույնիսկ Իջևանի դիրքերում, որտեղ ծառայում էի) ասում էի, որ Նիկոլը դավաճան խաբեբա սրիկա է իր ամբողջ էությամբ։ Այնուամենայնիվ ինձ համար կարևոր է ճշմարտություն խոսելը, քանի որ դա ամենամեծ առաքինություններից է, և փաստը մնում է փաստ, որ եթե նորից ԳԵՂափոխություն կատարվի, ինչպես կատարվեց 6 տարի առաջ, նոր եկած ուժերը նույն ապազգային քաղաքականությունը կվարեն, ինչպես ներկայիս իշխանությունն է վարում ու ոչ մի անձնական պատասխանատվություն չեն կրելու՝ ամեն ինչ բարդելով Նիկոլի վրա, ինչպես հիմա Նիկոլը բարդում է «նախկիների» վրա, որովհետև երկուսն էլ ուղծն ու ծուծով նեոբոլշևիկ են և շարունակելու են այդ ավանդույթը, ինչպես անում էին Սովետի պիղծ ղեկավարները։ ԶԼՄ-ները ու նրանց հետևում կանգնած հակահայ ուժերը շարունակում են մարդկանց զգացումների վրա խաղալ՝ այս անգամ եկեղեցուն օգտագործելով որպես գործիք։ Շարունակում են ազգին պառակտել ու իրար դեմ դուրս հանել, որպեսզի այս քաոսի մեջ կարողանան տիրեն ու ներսից քանդեն մեր Հայրենիքը։ Մենք իրավունք չունենք նորից հիասթափեցնել մեր ազգին, որը այս անգամ կարող է վերջին անգամը լինել։ Մեր ամբողջ քաղաքական դաշտը պետք է դեբոլշևիկացվի, որպեսզի ճանապարհ բացվի իսկական նվիրյալ ազգայնականներին, ովքեր ուզում են անձվիրաբար զբաղվել քաղաքականությամբ և մեր երկիրը իսկապես դուրս հանել այս ճահիճից։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մա՛հ Նեոբոլշևիզմին Միացի՛ր Հոսանքին ( hosank.net/am/join-hosank )

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։