ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մենք կշարունակենք հողեր կորցնել քանի դեռ մեր քաղաքական ու ռազմական էլիտան լի են ոչ թե հողասերներով....

05:00:00 07.03.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1709971255.jpg

Մենք կշարունակենք հողեր կորցնել քանի դեռ մեր քաղաքական ու ռազմական էլիտան լի են ոչ թե հողասերներով, ովքեր կյանքում փող ստանալը դիտարկում են որպես միջոց հողը զարգացնելու համար, այլ՝ փողասերներով, ովքեր հողը տեսնում են որպես փող ստանալու միջոց։ Հողասերը քաջն է, ազնիվը, հեռատեսը, իմաստունը, հոգևորը, ու հայրենասերը, իսկ Փողասերը վախկոտն է, խաբեբան, կարճատեսը, հիմարը, նյութապաշտը ու դավաճանը։ Փողասերները «ապրում են» կեղծ իրականության մեջ՝ «ապրելով» ու գրպանները լցնելով միայն ներկայի համար, իսկ հողասերները ապրում են տիեզերական ճշարտությամբ՝ ապրելով ու պայքարելով հավերժության համար։ Միայն երբ մեր ուշքն ու միտքը լինի հողը և ոչ թե փողը կարող ենք գոյատևել այս անգութ աշխարհում։ Միմիայն հողասերներից բաղկացած պետություն ունենալով մենք կարող ենք հող պահել ու հող ազատագրել։ Մեկ Ազգ, Մեկ Երկիր, Մեկ Կամք Հայաստանը՝ Հայերին

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։