02:00:00 24.02.2024
URL: https://hosank.net/storage/gallery/1709287976.jpg
Նույնիսկ Վահագնը չի կարող օգնել մի ժողովրդին, ով պառակտված է և խառնաշփոթության մեջ է մատնված, այնպես որ Մակրոնների, Միշելների, Բայդենների կամ Պուտիների նկատմամբ հույսեր մի փայփայեք, և առհասարակ ուրախանելով մեծ ակնկալիքներ մի ունեցեք դրսից եկած օգնության հանդեպ, քանի որ դա հենց մեր սեփական թուլությունն է ցույց տալիս։ Մեծ հույսեր մի ունեցեք, որպեսզի ևս մեկ անգամ չհիասթափվենք, ինչպես անընդհատ եղել է մեր պատմության մեջ։ Դրա փոխարեն եկեք հավերժության դրոշի ներքո միաբանվենք և գիտակցենք, որ միայն մեր ներսում է փրկությունը։ Արարիչն իր ձեռքը կմեկնի միայն այն ազգին, ով պատրաստ է այդ ձեռքն ամուր բռնել ու ոտքի կանգնել։ Երբե՛ք չի մեկնի քնած ու գետնին պառկած մի ժողովուրդին։ Ես գուշակ չեմ ու չեմ կարող ասել, թե ինչ կլինի ապագայում, բայց մի բան հաստատ գիտեմ. եթե կազմակերպված ու միասնական չլինենք մեր վիճակը ահավոր է լինելու անկախ նրանից, թե որքան հեղինակավոր հայ պաշտոնյաններ կմեկնեն ուրիշ երկիր ու փորձեն օժանդակություն ստանան կամ որքան քաղաքական գործիչներ մեկնեն Հայաստան ու ջերմ խոսքեր արտահայտեն մեր երկրի նկատմամբ։ Եկե՛ք վերջ տանք այդ ստրկամիտ ու մուրացկան մտածելակերպին և սկսենք հավատալ մեր հավաքական բազկի ուժին, քանի որ մեր թշնամիները ամենաշատը հենց դրանից են վախենում։ Միայն այսպիսով կարող ենք Վահագնի պես ազգովի սպանել մեր ազգի պարանոցին փաթաթված վիշապին։ «Մեր պարտությունները հոգեբանական էին, պարտվեցինք ոչ թե նրա համար, որ թվապես և տեխնիկապես թույլ էինք, տկար, այլ որովհետև այդպիսին էինք հոգեպես։ Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք։» - Նժդեհ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։