ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեզ նման՝ թշնամիներով շրջապատված երկրի համար, Ֆրանսիայից և նման այլ դաշակից ազգերից աջակցություն ստանալը հարկավոր է, բայց....

03:00:00 23.02.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1708757368.jpg

Մեզ նման՝ թշնամիներով շրջապատված երկրի համար, Ֆրանսիայից և նման այլ դաշակից ազգերից աջակցություն ստանալը հարկավոր է, բայց, ցավոք, մեր հայրենակիցների զգալի մասը իրենց հոգու խորքում ոչ թե դաշնակից է փնտրում, այլ՝ տեր, ով կգա ու մեր փոխարեն մեզ համար կպահի մեր սահմանները ու մեզ համար կկռվի մեր կռիվները։ Ուզում են, որ ուրիշները գան մեր խնդիրները լուծեն, որպեսզի իրենք շարունակեն իրենց հարմարավետ ու ապահով կյանքն ապրել՝ հանուն Հայրենիքի երբեք իրենց որդիների, եղբայրների ու հայրերի կյանքները վտանգի տակ չդնելով։ Այսպիսի մտածելակերպից է բխում մեր բոլոր ձախողումների աղբյուրը, և մինչև մենք մեզ դաշնակցի պես չպահենք, ոչ մեկը մեզ հետ չի ուզելու դաշնակից լինել։ Եթե մենք տեր ման գանք, ուրեմն մենք միշտ ստրուկի կարգավիճակում կլինենք։ Դաշնակից համարվելու համար պետք է մեր ճակատագրի հանդեպ կրենք անձնական պատասխանատվություն և պետք է գիտակցենք ու արթնացնենք մեր այն ներքին ուժը, որից մեր թշնամիներն են դեռ սարսափում։ Մենք պիտի պատրաստ լինենք անհրաժեշտ դեպքում գալիք ճակատամարտերի ժամանակ մեր պետականությունը փրկելու համար զոհաբերենք ոչ միայն մեր կյանքը, այլև մեր բոլոր ամենամտերիմ հարազատների կյանքը, եթե տվյալ դեպքում Արարիչը դա պահանջի։ Արարիչը գուցե մեզ ների Արցախը կորցնելու համար, բայց Սյունիքը կորցնելու դեպքում մեզ հաստատ չի ների, որովհետև Սյունիքը կորցնելու դեպքում մենք կկորցնենք ամեն ինչ և այլևս հնարավորություն չենք ունենա ապաշխարվելու։ Հանուն պետականության՝ Նժդեհաբար Մի՛շտ Հայ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։