ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր սրբազան լեռնաշխարհը կարծես թե գիտակցություն ունեցող կենդանի օրգանիզմ լինի...

04:00:00 15.02.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1708241371.jpg

Մեր սրբազան լեռնաշխարհը կարծես թե գիտակցություն ունեցող կենդանի օրգանիզմ լինի, որը օրհասական ժամանակներին ծնում է հերոսներ մեր ազգի անդունդը կանխելու համար։ Երեք հարյուր տարի առաջ ծնեց Դավիթ Բեկին, ով իր մղած հերոսամարտերով թուրքերին վռնդեց մեր տարածքներից։ Դրանից երկու հարյուր տարի հետո ծնեց Գարեգին Նժդեհին, ով իր վճռական կամքով թուրքերին ու բոլշևիկներին ցույց տվեց հայի բազկի ուժը, որի շնորհիվ մեր անառիկ լեռնաշխարհի շատ կարևորը մասը շարունակեց հայկական մնալ։ Նժդեհը, բնականաբար, ոգևորվել էր Դավիթ Բեկի սխրանքներից, որի արդյունքում նա 1920 թ.-ին սկսած իր պայքարի կարգախոսներից մեկը դարձրեց՝ «Հանուն Հայրենիքի՝ Դավիթբեկաբար»։ Իսկ հիմա՝ Նժդեհի՝ Լեռնահայաստանի հերոսամարտից հարյուր տարի անց, ամբողջ աշխարհըի, և հատկապես մեր թշնամիների աչքերը կրկին սևեռվել են քաղաքակրթությունների բախման կիզակետ համարվող Սյունիքի վրա՝ պատրաստ՝ մեր ողնաշարին վերջնական հարվածը հասցնելուն, որպեսզի մեզ վերջնականապես հաշմանդամ դարձնեն։ Սակայն, առանց որևէ կասկածի, գիտեմ, որ Մայր Հայաստանը Սյունյաց աշխարհի համար դարձյալ կծնի իր նոր հերոսին՝ երրորդ և վերջին անգամ պաշտպանական պայքարը մղելու համար։ Սյունիքը արիական աշխարհի ու ազգավեր հորդաների միջև դարպաս է՝ ժամանակակից «Թերմոպիլեն», որի համար մենք պետք է այսօրվանից հոգեպես ու ֆիզիկապես պատրաստվենք մարտնչելու։ Սակայն այս նոր գալիք հերոսամարտի համար ավելի ճիշտ ու արդիական կլինի նոր ու ավելի պետականամետ կարգախոս կիրառելը, որը Դավիթբեկյան ուխտերի բնական ու տրամաբանական շարունակությունը կլինի։ Այդ կարգախոսն է՝ «Հանուն Պետականության՝ Նժդեհաբար»։ hosank.net

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։