ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Կցանկանամ նորից նշել, թե ինչու որոշեցինք գույները փոխել ոսկեգույն, սպիտակ ու մուգ կարմրի.

08:00:00 01.02.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1706950000.jpg

Կցանկանամ նորից նշել, թե ինչու որոշեցինք գույները փոխել ոսկեգույն, սպիտակ ու մուգ կարմրի. Ոսկեգույնի մեջ մենք տեսնում ենք մեր արիական մշակույթի վեհ արժեքները, սպիտակի մեջ՝ ազգային գաղափարները և մուգ կարմրի մեջ՝ մեր հայրենիքի գոյության ու բարգավաճման համար թափված արյունը։ Հավերժության նշանի մեջ էլ տեսնում ենք մեր ցեղի զարգացման համար մղվող հավիտենական պայքարի հաղթանակը։ Այս ամենը համապատասխանում է մեր կարգախոսներից մեկին՝ «Պատվի՛ր Մշակույթդ, Սիրի՛ր Ազգդ, Պաշտպանի՛ր Հայրենիքդ»։ Ոսկեգույնն ու մուգ կարմիրը նաև հայկական Արտաշեսյանների տոհմի, մասնավորապես` Տիգրան Մեծի դրոշի գույներն էին, որի կառավարման ժամանակ Մեծ Հայքը հասել է իր հզորության գագաթնակետին։ Սպիտակն էլ եղել է հայկական Բագրատունյաց տոհմի ու հետո Կիլիկիայի հայկական թագավորության դրոշներում, որոնք թշնամիների դեմ ազգային պայքար մղելով վերականգնել են մեր պետականությունը։ Ահա այսպես՝ մեր նախկին արքայական գույների համադրությամբ մեր անպարտելի ազգային խոհրդանիշ՝ հավերժության նշանով, մենք հետ ենք բերելու մեր հայրենիքի ու պետության փառքն ու պատիվը։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Փա՛ռք Հայքին

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։