04:00:00 30.01.2024
URL: https://hosank.net/storage/gallery/1706949303.jpg
Մարդիկ կան, ովքեր ինձ հաճախ են ասում, որ իմ «ֆանատիզմը» ինձ խանգարում է ու կարող է ինձ վնասել քաղաքականության մեջ։ Համաձայն եմ, որ ոչ միշտ եմ ճիշտ արտահայտել իմ մտքերն ու գաղափարները, քանի որ ես էլ եմ մարդ ու ես էլ եմ սխալներ գործում։ Սակայն իմ մեջի «ֆանատիզմն» է ինձ ստիպել, որ ապահով ու հարմարավետ կյանքը իմ ծննդավայր ԱՄՆ լքեմ և գամ Հայաստան, իմ հավաքած ամբողջ գումարով Հայաստանում տուն գնեմ, Բանակում ծառայեմ, հայերենս անգլերենից ավելի լավ կատարելագործեմ, կամավորագրվեմ պատերազմին առաջնագծում սկզբից մինչև վերջ և հիմա բոլոր կարիերաների վրա թքած ունենալով իմ սեփական սակավաթիվ ռեսուրսներով զբաղվեմ քաղաքականությամբ։ Ավելի լավ է այդպիսի «ֆանատ» լինելով մասնակից դառնամ և Հայրենիքիս համար մի բան անեմ, քան ձեռքներիս վրա նստելով հանդիսատես լինեմ ու միայն բողոքեմ մեր խնդիրների մասին։ Առանց «ֆանատիկ» կամքի ուժի մենք չենք կարող հասնել մեր նպատակներին և մեր երազանքները իրականացնելով կերտել իսկական ազգային պետություն, որը միշտ կանգուն կպահի մեր Հայրենիքը։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։