ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Առավել քան երկու շաբաթ՝ լսելով մեր տարբեր հայրենակիցների կարծիքները և վերանայելով մեր առաջին հանրահավաքը

03:00:00 19.01.2024

URL: https://hosank.net/storage/gallery/1706015524.jpg

Առավել քան երկու շաբաթ՝ լսելով մեր տարբեր հայրենակիցների կարծիքները և վերանայելով մեր առաջին հանրահավաքը, ես՝ Հոսանքի հիմնադիր և առաջնորդ Հայկ Նազարյանս, որոշել եմ շարժման պատկերի վերաբերյալ որոշակի արտաքին փոփոխություններ կատարել (անգլերենով ասած՝ «ռեբրանդինգ»)։ Սա կարծում եմ անհրաժեշտ է, քանի որ Հայաստանը, նախկինում լինելով սովետական երկիր, համատարած էր բոլշևիկյան պրոպագանդան ու շարունակվում է համատարած մնալ։ Անհրաժեշտ է նաև այն, որ ապագա մեր հանրահավաքների ու քայլերթերի համար խնդիրներ չունենանք օրենքի հետ, քանի որ մեր շարժումը օրինական շարժում է։ Որոշել եմ, որ մենք այլևս չենք անելու արիական ողջույնը ու այլևս չենք հագնելու թևկապներ, և դրոշի վերաբերյալ կատարել ենք մի փոքր փոփոխություն՝ հավերժության նշանի սևը դարձնելով ոսկեգույն և կարմիր ֆոնը դարձնել մուգ կարմիր։ Մեր Ցեղակրոն շարժման՝ Հոսանքի խոհրդանիշն ու դրոշն է հայկական հավերժության նշանը՝ ոսկեգույն ու սպիտակով՝ մուգ կարմիր ֆոնի վրա, որը գալակտիկայի պտույտներով խոհրդանշում է տիեզերքում երկու հակադիր ուժերի միասնությունը, առանց որի տիեզերքում չի լինի արարում: Հավերժության նշանի պտույտը նաև բնութագրում է հենց Հոսանքը՝ ցեղի հավիտենական շարժումը: Մուգ կարմիրն էլ խորհրդանշում է ցեղի արյունը՝ այն օղակը, որի միջոցով մենք կարող ենք կապվել Արարչին ու արարչաստեղծ գործընթացին։ Որքան մաքուր ու անարատ լինի ցեղի արյունը, այնքան ավելի կայտառ կլինի ցեղի հոգին և հզոր կլինի կապը Արարչի հետ: Այլ կերպ ասած՝ մեր արյունով ենք կապվում հավերժության հետ։ Հավերժության նշանն էլ ունի ութ թև՝ չորս ոսկեգույն, չորս սպիտակ, որովհետև ութ թիվը ոչ միայն հայկական մշակույթում ամենատարածված թիվն է, այլև մաթեմատիկայի ու գիտության մեջ մեծ նշանակություն ունեցող թիվ է: Ութ թիվը մաթեմատիկայի մեջ հենց շրջված հավերժության նշանն է (∞): Մենք ապրում ենք քառաչափ (երեք առանցքները՝ ժամանակի հետ) իրականության մեջ, բայց այդ իրականությունը բաղկացած է «սիս» (փոքր) և «մասիս» (մեծ) աշխարհներից, որի համադրությունը տալիս է ութչափանի տարածություն: Ոսկեգույնի մեջ մենք տեսնում ենք մեր արիական վեհ մշակութային արժեքները, սպիտակի մեջ՝ ազգային գաղափարները և մուգ կարմրի մեջ՝ մեր հայրենիքի գոյության ու զարգացման համար թափված արյունը։ Սա համապատասխան է մեր կարգախոսներից մեկին՝ «Պատվիր Մշակույթդ, Սիրի՛ր Ազգդ, Պաշտպանի՛ր Հայրենիքդ»։ Ոսկեգույնն ու մուգ կարմիրը նաև Արտաշեսյանների տոհմի, մասնավորապես` Տիգրան Մեծի դրոշի գույներն էին, որի կառավարման ժամանակ Մեծ Հայքը հասել է իր հզորության գագաթնակետին, որը մենք մեր պայքարով պիտի փորձենք վերկանգնել։ Հին դրոշը (սև, սպիտակ ու կարմիրով) կարող եք շարունակել օգտագործել ներքին կարգով եթե ցանկանաք։ Փոխաբերական առումով էլ է այս նոր տարբերակը ճիշտ, քանի որ դրոշի սև հատվածը պայծառեցրեցինք մեր առաջին ցնցող հանրահավաքից հետո։ Մենք հասկանում ենք, որ մեր երկրում մեծ փոփոխություններ կատարելու համար պետք է ձգտենք ոչ թե իշխանափոխության, այլ գիտակցության հեղափոխության, որը հիմնված կլինի բացառապես ցեղային ու արիական արժեքների վրա։ Առանց դրա չի լինի իսկական իշխանափոխություն անել ու նաև կերտել իսկական ազգային պետություն, քանի որ վատ իշխանություն ունենալը մի ավելի խորը հիվանդության ախտանիշն է։ Այս հեռահար մոտեցմամբ մենք վստահ ենք, որ մեր շարժումը վաղ թե ուշ կհասնի հաջողության։ Ամեն դեպքում պիտի կրկին շեշտեմ, որ անկախ այս մանր արտաքին փոփոխություններից մեր արմատական հայամետ գաղափարները, կամքն ու մոտեցումները, բնականաբար, նույնն են մնալու։ Մարդ չի կարող հավատարմորեն ապրել և հրաժարվել այն ամենից, ինչը իմաստ ու նպատակ է տվել իր ողջ կյանքին։ Հետևաբար մենք մեր անհողդողդ նվիրվածությամբ շարունակելու ենք առաջ շարժվել դեպի հաղթանակ, քանի որ Արարիչը մեզ հետ է։ Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք Մի՛շտ Հայ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։