02:58:00 04.01.2024
URL: https://hosank.net/storage/gallery/1704570296.jpg
Մենք մեր խաղաղ հանրահավաքը ու քայլերթը կազմակերպեցինք Հայաստանում ոչ թե <<ֆաշիզմ>> կամ <<ատելության խոսք>> քարոզելու համար, քանի որ մենք նման միտում երբեք չենք ունեցել, այլ պարզապես ցույց տանք մեր հայրենակիցներին, որ Հայաստանում կան հայեր, ովքեր քաղաքականության մեջ էս օրհասական վիճակում չեն կարող անտարբեր մնալ։ Շատերը մեզ աջակցեցին բայց նաև շատերը մեզ սխալ ընկալեցին ու դա հասկանալի է, քանի որ մենք ապրում ենք հետսովետական երկրում ու միջազգային մեդիան ակտիվ գործում է մեր արարքը արհեստականորեն սևացնելու համար։ Ուղիղ պարզած աջ ձեռքը մենք չօգտագործեցինք որպես <<ֆաշիզմի>> քարոզում, քանի որ դա հին հռոմեական ողջունելու ձև է, որը նրանք վերցրին մեր նախնիններից։ Կարմիր սպիտակ ու սև գույները գերմանացիները չեն ստեղծել։ Եվ վերջապես Հայաստանը Հայերին ասելով մենք ամենևին նկատի չունենք որ պիտի ճնշվեն մեր երկրի փոքրամասնությունները, այլ պարզապես այն, որ Հայաստանի իշխանությունը պետք է նախ և առաջ ծառայի Հայ ազգի շահերին։ Ամեն դեպքում, նորից ասեմ, հասկանում ենք սխալ ընդունվելու պատճառը, և դրա համար թող ներեն մեր այն արժանապատիվ հայրենակիցները, ովքեր վիրավորվեցին նման սիմվոլիկայի պատճառով։ Մենք ազգամիջյան թշնամանք չենք քարոզում ոչ էլ թշնամանք ենք քարոզում Ռուսաստանի կամ Արևմուտքի կառավարությունների դեմ, մենք միայն թշնամի ենք համարում այն ուժերին, ովքեր վտանգ են սպառնում Հայաստանի պետականության գոյությանը ու զարգացմանը։ Ասի էս ամենը հստակ ասեմ, որ խառնաշփոթ չլինի։ Թող հաջողության տարի լինի մեր ազգի ու Հայրենիքի համար։ Մի'շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։