ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Վազգեն Սարգսյանը ասել էր. «Աթոռի կռիվ մի արեք տղերք, հողի կռիվ արեք...

03:00:00 23.08.2023

URL: https://hosank.net/storage/gallery/1695572398.jpg

Վազգեն Սարգսյանը ասել էր. «Աթոռի կռիվ մի արեք տղերք, հողի կռիվ արեք, որ աթոռը դնելու տեղ ունենաք», որը միանշանակ ճիշտ է, քանի որ աթոռի համար կռիվ անողները նրանք են, որոնք աթոռին նստելը ոչ թե որպես միջոց են տեսնում, այլ ՝ որպես նպատակ։ Դա է մեր քաղաքական ներքին խայտառակ թոհուբոհների հիմնական պատճառը։ Այդպես է, որովհետև այդ աթոռների համար կռիվ անողները չեն կրում վեհ գաղափար, որը կուզենան իշխանության գալու դեպքում իրագործել իրենց ազգի ու հայրենիքի համար։ Նրանց միակ «վեհ գաղափարը» հարմարավետ ու շվայտ կյանք ապրելն է ազգի և հայրենիքի հաշվին: Դրա համար նման մարդիկ միայն ատելի են հասարակության կողմից, քանի որ ամեն ազդում ունի հակառակ ու հավասար հակազդում։ Ներկայիս հանհրահայտ քաղաքական գործիչները կարող են իրենց իբրև Նժդեհի կամ Մոնթեի հետևորդները համարել, բայց իրենց հոգու խորքում իրենք ավելի շատ երկրպագում են Ալ Կապոնեին ու Մեյեր Լանսկիին, որովհետև իրենց «գաղափարախոսությունը» ավելի է համահունչ նրանց ապրած կյանքի հետ։ Ամեն դեպքում ազնիվ հայորդիները չպիտի թաքցնեն իշխանության գալու իրենց նպատակը, բայց, ինչպես արդեն նշեցի, դա մեզ համար միայն միջոց է և ոչ թե նպատակ, քանի որ մենք կրում ենք արիական արժեհամակարգ։ Առհասարակ մենք չենք կարող հավատալ որևէ քաղաքական գործչի կամ շարժման, որի միակ գաղափարախոսությունը իշխանափոխությունն է, իսկ միակ նպատակը՝ իշխանության գալը։ Այդ է պատճառը, որ երբևէ չեք տեսնի Հոսանք-ը միայն իշխանափոխության մասին խոսի, որովհետև մեր գաղափարը շատ ավելի բարձր է, քան այդ պարզունակ միտքը։ Մեր շարժումը մեր գաղափարների և խորհրդանիշի նման անմահ է, և նման գաղափարներ ու անպարտելի դրոշ կրելով՝ մենք այս պայքարում մեր աչքերը չենք սևեռել հաջորդ տարվա, հաջորդ ընտրությունների կամ նույնիսկ հաջորդ տասնամյակի վրա, այլ՝ հավերժության վրա: Միայն Հոսանք-ի նման արիական գաղափարների վրա հիմնված և ազգային արժեհամակարգ կրող քաղաքական շարժումը կարող է Հայաստանում իրապես «եղանակ փոխել», ինչի շնորհիվ մեր Հայրենիքը կազատվի աթոռակռիվ անող և ազգին պառակտող կուսակցություններից։ #05Հոկտեմբերի2020թ #Մարտակերտ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։