03:00:00 17.07.2023
URL: https://hosank.net/storage/gallery/1689706891.jpg
Ո՛չ թուրքի յաթաղանը մեր պարանոցին, ո՛չ ռուսի սապոկը մեր գլխին, ո՛չ էլ «Արևմուտքի» դաշույնը մեր մեջքին։ Հայաստանը միայն Հայերին։ Սա պետք է լինի մեր հիմնական բանաձևերից մեկը ցանկացած բանակցություններ վարելու ժամանակ, և որևէ պետություն, որը ուզենա մեզ հետ հարաբերություններ հաստատել այս կամ այն պատճառի համար, պետք է լավ գիտակցի, որ սա մեր անսասան դիրքորոշումն է, որից՝ հազարամյակների ընթացքում բռնակալությունների դեմ պայքարող ազատատենչ Հայ ազգը չի կարող հրաժարվել։ Պետք է հաշտվեն այս փաստի հետ կամ կորչեն գրողի ծոցը։ Եթե ուզում ենք պահպանել մեր պետականությունն ու ինքնությունը, պետք է ունենանք բացառապես հայամետ մոտեցում՝ որդեգրելով նման վճռական մտածելակերպ, և մեր նոր սերունդին էլ դաստիարակենք նման հոգեբանությամբ։ Մեկ Ազգ, Մեկ Երկիր, Մեկ Կամք Մի՛շտ Հայ
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։