ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երեկ Մոսկվան, ինչպես երկու շաբաթ առաջ Սանկտ Պետերբուրգը...

08:25:00 19.06.2026

Երեկ Մոսկվան, ինչպես երկու շաբաթ առաջ Սանկտ Պետերբուրգը...

Երեկ Մոսկվան, ինչպես երկու շաբաթ առաջ Սանկտ Պետերբուրգը, ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարվածների տակ ընկավ, ինչը կարևոր նշան է, որ Ռուսաստանի հզորության պատրանքը սկսում է պատռվել, ինչպես Խորհրդային Միության հզորության պատրանքը պատռվեց խորհրդա-աֆղանական պատերազմի ավարտից հետո։

Սակայն այդ պատրանքի ճաքճքելը շատերի համար սկսեց ակնհայտ դառնալ դեռ անցյալ ամիս, երբ Մայիսի 9-ի կապակցությամբ Մոսկվայում տեղի ունեցավ խայտառակ ու փոքր ռազմական շքերթ, որի համար Պուտինը թույլտվություն խնդրեց Զելենսկուց և Թրամփից։ Այդ խղճուկ ռազմական շքերթի ժամանակ չկային զրահապատ մեքենաներ, տանկեր կամ այլ ծանր զինտեխնիկա, և այն, առհասարակ, համարվեց Ռուսաստանի ժամանակակից պատմության ամենափոքր «հաղթականքի» զորահանդեսը, ինչը շատ խոսուն ու խորհրդանշական է։

Ամեն դեպքում, Ռուսաստանը դեռ չի մոռացել իր մյուս կարևոր ճակատը՝ Հարավային Կովկասը, և շատ հավանական է, որ անկում ապրելուց առաջ կփորձի իր վերջին հարվածը հասցնել Հայաստանին, ինչպես Խորհրդային Միության փլուզման ժամանակ արեց «Օղակ» օպերացիայով։ Այդ վերջին հարվածը կարող է լինել, օրինակ, 2028 թվականին՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների ընթացքում, Բաքվի բռնապետին Հայաստանի վրա հարձակվելու համար կանաչ լույս տալու միջոցով, որպեսզի միասին իրագործեն իրենց «Արևմտյան Ադրբեջան» հակահայկական օրակարգը։

Մեր քաղաքական շարժումը մշտապես պնդել է, որ Ռուսաստանի Դաշնությունը մոտ ապագայում ավելի ծանր ճակատագրի է արժանանալու, քան Խորհրդային Միությունը, քանի որ այս անգամ, տարբեր հանրապետությունների առանձնացման փոխարեն, մասնատվելու են տարբեր մարզեր, ինչը, մեր գնահատմամբ, անխուսափելի է։ Թուրքիան նույնպես, կարծես թե, ավելի ծանր ճակատագրի է արժանանալու, քան Օսմանյան կայսրությունը, որովհետև այնտեղ տնտեսությունը տարեցտարի անկում է ապրում։

Այս ամենը շատ կարևոր է մեզ՝ հայերիս համար, որովհետև միայն գալիք մեծ համաշխարհային ճգնաժամը կարող է սթափեցնել մեր հասարակությանը և խափանել ռուս-թուրք-սիոնիստական դաշինքի բոլոր ծրագրերը ուղղված մեր անկախ պետականության դեմ:

Այս աշխարհակարգը փլուզման շեմին է, և աշխարհը մեծ փոփոխությունների է ենթարկվելու։ Հետևաբար, մենք պետք է պատրաստվենք աննախադեպ իրադարձությունների, քանի որ այդ ցնցումները միանշանակ կործանման են տանելու Հայաստանի ամբողջ քաղաքական համակարգը, ինչը «մարգինալ» հայ ազգայնականների համար հնարավորությունների մեծ պատուհան է բացելու։ Այդ հնարավորության պատուհանն էլ ճանապարհ կբացի ազգային պետություն կերտելու և Ադրբեջանի հետ վերջնական հաշվեհարդար տեսնելու համար, որտեղ Բաքվին ծնկի կբերենք և մեկընդմիշտ կմասնատենք այդ ահաբեկչական պետությունը:

Մեզ սպասվում են անկանխատեսելի ու կայծակնային ժամանակներ։

Այս անգամ պատմությունը դատավոր կկարգի ԱՐՄԱՆ ցեղը։

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։