ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երեկ չուզեցի այս թեմայի մասին խոսել, քանի որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր...

08:14:00 25.04.2026

Երեկ չուզեցի այս թեմայի մասին խոսել, քանի որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր...

Երեկ չուզեցի այս թեմայի մասին խոսել, քանի որ ցեղասպանության զոհերի հիշատակի օրն էր, և ուզում էի մի օր զերծ մնալ քաղաքականությունից։ Սակայն արդեն երկու օր է, ինչ տեսնում եմ, որ մեր հայրենակիցները համացանցում վիճում են՝ արդյոք ճի՞շտ է Դաշնակցության՝ Թուրքիայի դրոշ այրելու արարողությունը, թե՞ դա պրովոկացիա է, կամ ինչո՞ւ այս տարի նաև չվառեցին Ադրբեջանի դրոշը և այլն։

Սակայն ինձ համար ավելի մեծ խնդիր կա, որի մասին գրեթե ոչ ոք չի բարձրաձայնում՝ ո՞ւմ է պետք թուրքական դրոշ այրելու դաշնակցական արարողությունը, եթե այդ կուսակցությունը, առնվազն վերջին մի քանի տասնամյակներում, շարունակում է անուղղակիորեն սատարել ռուս-թուրք-սիոնիստական տանդեմի՝ Հայաստանի անկախության դեմ ուղղված ծրագրերին։ Ո՞ւմ է պետք նրանց այդ արարողությունը, եթե 2018թ․-ին լիակատար աջակցություն ցուցաբերեցին այս թրքասեր, աղանդավոր ռուսոֆիլներին, ովքեր բռնազավթել են մեր պետությունը: Ո՞ւմ է պետք դրոշ այրելը, եթե այդ կուսակցությունը շարունակում է կեղծ «ընդդիմություն» խաղալով ապահովել այսօրվա հայրենադավ կառավարության թիկունքը։ Ո՞ւմ է պետք նրանց այդ արարողությունը, եթե շարունակում են Կրեմլին հպատակ կուսակցություն մնալ Հայաստանում, իսկ Ամերիկայում ու Եվրոպայում՝ ենթարկվել ջհուդական օրակարգին։

Կարճ ասած՝ ո՞ւմ է պետք այդ արարողությունը, եթե նրանց վարած քաղաքականությունը ոչ միայն չի համապատասխանում այդ արարողությանը, այլև ամբողջությամբ հակասում է դրան։ Հազար անգամ ավելի լավ կլիներ, որ դրոշ այրելու փոխարեն իսկապես պայքարեին թուրքական կամ ավելի ճիշտ՝ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքի և նրանց հակահայկական նպատակների դեմ, քան ստրուկի պես ծառայեն մեր թշնամիներին և ցուցադրական արարողություններ անեն լայն զանգվածների համար, որոնք իրական քաղաքականությունից քիչ բան են հասկանում։

Ինձ պարզապես զայրացնում է ՀՅԴ-ի երկերեսանիությունն ու դավաճանական վարքագիծը, և մի օր նրանք՝ ՔՊ-ի և մյուս ազգադավ կուսակցությունների հետ միասին, մեր ազգի առաջ պատասխան են տալու դրա համար։

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։