01:33:00 09.05.2025
Հա, հա, նեոբոլշևիկներ, հենց այսպես նշեք մեր «հաղթանակը», «հաղթանակ», որտեղ հարյուր հազարավոր մեր ամենալավ երիտասարդները ստիպողաբար ուղարկվեցին Եվրոպայի ամենադաժան ու թեժ մասերում, որպեսզի սպանեն ամենալավ եվրոպացիներին և փրկեն մարդկության հանցագործ ու ցեղասպան բռնակալ Ջուղաշվիլուն («ստալինին») ու նրա սատանայական կայսրությանը՝ առանց Արևմտյան Հայաստանի մեկ քառակուսի մետր ազատագրելով:
Շարունակեք նշել հանուն թշնամուն այդքան լավ հայերի կոտորումը, որը ըստ էության մեր երկրորդ ցեղասպանությունն էր, քանի որ մեր ծնելությունը դրանից հետո գնալով միայն նվազել է:
Շարունակեք խեղճ երեխանների ուղեղները լվանալ այն հեքիաթներով, որ «եթե Սովետը պարտվեր Ստալինգրադում, Թուրքիան Գերմանիայի հետ միասին կհարձակվեր Հայաստանի վրա», մինչդեռ ողջամիտ ու սթափ մտածող մեր հայրենակիցները գնալով ընդունում են հարյուր տոկոս այն պատմական փաստը, որ իրականում հակառակն էր ճշմարտությունը՝ եթե սովետական բանակը պարտվեր Ստալինգրադում, հաջորդը Թուրքիան էր ընկնելու «Գերտրուդա գործողության» շնորհիվ (սա առավել քան 20 տարի է ասել եմ մեր հայերին):
Շարունակեք նշել հակահայկական, հակաքրիստոնեական և հակամարդկային գաղափարախոսության ու կայսրության հաղթանակի օրը, քանի դեռ կարող եք, որովհետև ձեր օրերը հաշված են մնացել: Ժամանակը գալու է, որ նույնիսկ մեկ կոմունիստ չի լինելու մեր սուրբ հողի վրա:
Ոչնչացրո՛ւ Նեոբոլշևիզմը
Փա՛ռք Հայքին
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ
Հիտլերն ու Ստալինը նույն աղբն էին:Հա,մեկ էլ են անգլոամերիկացի կոմերսանտները
19/05/2025