07:55:00 23.09.2026
Ինչո՞ւ է մեր ազգային քաղաքական շարժման համազգեստի գույնը մոխրագույն։ Շատ պարզ պատասխան ունի այս հարցը։ Մոխրագույն է, որովհետև մենք այս՝ ինքնակործանման գնացող փտած համակարգի մոխիրների վրա հիմնադրելու ենք լիովին նոր ազգային պետություն՝ պատմական ճիշտ ժամանակին բնականորեն փոխարինելով այս հակահայկական ու դավաճանական համակարգը։ Մենք չենք զբաղվում քաղաքականությամբ՝ կեղծ ընտրություններում մասնակցելու համար, որպեսզի կոռումպացված Ազգային ժողովում աթոռներ զբաղեցնենք և օրինականացնենք այս ազգադավ նեոբոլշևիկյան համակարգը։ Մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, որպեսզի հող նախապատրաստենք ապագա հայ ազգային հեղափոխության համար։ Մենք մտել ենք քաղաքականություն, որպեսզի այս 21-րդ դարում ողջ աշխարհին ցույց տանք հայ ազգայնականության նոր հոսանքի վերելքը։
Մենք հիմիկվանից սերմերն ենք ցանում ապագա անկախ, միացյալ ու հզոր Հայաստանի, որը, վստահ ենք, գալու է, ինչպես վստահ ենք, որ այսօրվա մայրամուտից հետո վաղը արևը նորից ծագելու է։ Զբաղվում ենք քաղաքականությամբ՝ մեր համեստ ու սակավաթիվ ռեսուրսներով, որովհետև քաջ գիտակցում ենք՝ եթե մենք այդ սերմերը այսօր չցանենք, ապա ուրիշ ոչ ոք դա չի անելու։ Սա մեր պարտականությունն է, որից մենք չենք կարող խուսափել, քանի որ մեր անկախ պետականության փրկությունը կախված է դրանից։
Ապագայի հանդեպ մեր պատկերացումներում չկա պարտված, խղճուկ, ստորացված, մուրացկան, գաղութացված ու հայադավների կողմից ղեկավարվող Հայաստան։ Մեր տեսլականում կա միայն Ցեղակրոն Հայաստանը՝ ոտքի կանգնած, հաղթած, ազատագրված, փառահեղ, հավատով լի, կամքով ուժեղ ու ազգային գաղափարներով առաջնորդված Հայաստան։
Մոխրագույնը նաև ամպրոպի գույնն է, և, ինչպես ասել ենք, մենք դառնալու ենք կայծակը գալիք փոթորկի՝ մեր ազգին ցույց տալով միասնության ու հզորացման միակ ճշմարիտ ճանապարհը։ Մենք փակելու ենք պարտություններով ու դավաճանություններով լի մեր վերջին հազար տարվա պատմության էջը և մեր անզիջում պայքարով բացելու ենք լիովին նոր էջ, քանի որ դա Արարչի կողմից մեզ տրված պատմական սուրբ առաքելությունն է։ Մենք ոչ միայն իրականացնելու ենք մեր հերոս նախնիների երազանքը, այլև գերազանցելու ենք այն՝ հանուն մեր ապագա սերունդների, որոնք ժառանգելու են մեր կատարած քրտնաջան աշխատանքի պտուղները։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա
#Այս_Անգամ_Աշխարհը #Ճակատագրի_Շարժումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ