ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Կալիֆորնիայում ապրելով իմ գիտակից տարիների ընթացքում...

12:33:00 24.04.2026

Կալիֆորնիայում ապրելով իմ գիտակից տարիների ընթացքում...

Կալիֆորնիայում ապրելով իմ գիտակից տարիների ընթացքում՝ գրեթե ամեն տարի ապրիլի 24-ին մասնակցում էի Լոս Անջելոսում տեղի ունեցող մեծ քայլերթերին, բայց իմ վերջին տարին ԱՄՆ-ում չմասնակցեցի։ Ապրիլյան քառօրյա պատերազմը հենց այդ նույն ամսվա սկզբին էր սկսվել, և ես հասկացա մի շատ կարևոր բան. որ Հայաստան տեղափոխվելով, բանակում ծառայելով, գալիք պատերազմին մասնակցելով և քաղաքականությամբ զբաղվելով հազար անգամ ավելի մեծ օգուտ կտամ Հայրենիքին, քան ամեն տարի նման երթերին մասնակցելով։ 

Ամեն տարի գնում էի երթերին կամ նման միջոցառումների, բայց ոչ մի փոփոխություն չէի տեսնում, քանի որ տարեցտարի տեսնում էի, թե ինչպես է սփյուռքահայությունը իմ աչքի առաջ ավելի շատ ձուլվում, և ինչպես է իմ երկրի դեմ այս 21-րդ դարում նոր պատերազմ սկսվում։

Գիտակցեցի, որ իմ հայրենասիրությունը պետք է ավելի արդյունավետ և օգտակար ձևով արտահայտեմ։ Դրա համար անձնական պատասխանատվություն ստանձնեցի, ճանաչեցի իմ պարտականությունը Հայրենիքի նկատմամբ և գնացի նման վճռական քայլի՝ այդ նույն տարվա նոյեմբերին միակողմանի տոմսով եկա Հայաստան։ Ուզեցի օրինակ ծառայել աշխարհում սփռված իրական հայրենասեր իմ հայրենակիցներին, որ եթե ուզում ենք ոսոխի հանդեպ վրեժ լուծել և ցույց տալ, որ մեր դեմ գործած նրանց ցեղասպանությունը ձախողվել է, ապա պետք է ավելի լուրջ քայլերի դիմենք. պետք է լսենք հողի կանչը և իսկական քայլերթ կատարենք դեպի Արարատ։

Նախորդ դարում մեզ կոտորեցին և մեր սուրբ հողից վտարեցին, բայց այս դարում պետք է վերադառնանք մեր պապերի երկիր և մեր հնարավորությունների սահմաններում շարունակենք արդարության համար մեր պայքարը մինչև հաղթանակ։ Պետք է ցույց տանք աշխարհին, որ պայքարը ոչ թե ավարտված է, այլ իրականում նոր է սկսվում, քանի որ հայ ազգը վերածնվում է և պատժելու է իր բոլոր թշնամիներին։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Դեպի Արարա՛տ, Դեպի Մեծ Հա՛յք, Դեպի Փառահեղ Ապագա՛

#Հողի_Կանչը #Պատժելու_Ենք #Այս_Անգամ_Աշխարհը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։