07:07:00 26.05.2026
Երբ նիկոլականները ասում են, որ Պուտինը Քոչարյանին ու Ծառուկյանին հատուկ ակտիվացնում է, իսկ Սամվել Կարապետյանին հատուկ ուղարկել է Հայաստան, որպեսզի «Նիկոլից խլեն իշխանությունը» և «իրագործեն ռուսական պլանը», ես հիշում եմ 1990թ․ «Կռու Ընկույզ 2» ֆիլմը, որի գլխավոր հերոսի դերը խաղում է Բրյուս Ուիլիսը։
Կարճ ասած՝ ֆիլմում ահաբեկիչները գրավում են օդանավակայանի օդային երթևեկության կառավարման համակարգը, որպեսզի փրկեն ձերբակալված նարկոբարոն գեներալին։ Իրավիճակը փրկելու համար ի հայտ է գալիս բանակից մի դասակ, որի անդամները ահաբեկիչների հետ ռադիոկապով թեժ խոսակցություններ են վարում, նույնիսկ միմյանց դեմ փոխհրաձգության մեջ են մտնում, բայց հետո ֆիլմի հերոսը պարզում է, որ նրանք միմյանց վրա կրակում էին դատարկ մագազիններով...
Ֆիլմում պարզվում է, որ այդ դասակը եկել էր ոչ թե օդանավակայանը ահաբեկիչներից փրկելու համար, այլ ահաբեկիչների թիկունքը ապահովելու, որպեսզի միասին նստեն ինքնաթիռ և փախչեն երկրից։
Նույնպես Սամվել Կարապետյանը Կրեմլից ուղարկվել է Հայաստան և միացել իր ռուսոֆիլ օլիգարխ ընկերներին ոչ թե ՔՊ-ականներին կեղծ «ընտրություններում» հաղթելու և Նիկոլին վարչապետի աթոռից գահընկեց անելու համար, այլ նրա թիկունքը ապահովելու և միասին Ազգային ժողով մտնելու համար, որպեսզի իրագործեն Կրեմլի հակահայկական պլանը։ Միմյանց հայհոյում են և իրար դեմ «կրակում» են «դատարկ մագազիններով»․ կարող են իրար իրականում ատել և ոչ էական հարցերում հակադրվել, բայց նույն նեոբոլշևիկյան համակարգի մասն են կազմում և նույն դավաճանական օրակարգն են առաջ տանում։
Վերջապես հասկացեք՝ այս ամենը սարքած է, և այդ համակարգի արտադրած ամեն մեկը ծախված է ու երբեք չի կարող սպասարկել հայ ազգի շահերը։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ