02:48:00 28.11.2025
Ի՞նչ նկատի ունենք, երբ օգտագործում ենք «Այս անգամ՝ Աշխարհը» կարգախոսը:
Այն անցյալի շղթանները ջարդելու հայտարարություն է: Դարերով մենք պայքարել ենք միայն պահպանվելու համար՝ սահմանափակվելով բացառապես մեր ներքին խնդիրներով։ «Այս անգամ՝ Աշխարհը» նշանակում է, որ մենք հրաժարվում ենք փոքր մտածողությունից, զոհի հոգեբանությունից և միայն ինքնապաշտպանական դիրքերից։ Մենք վերջապես պատրաստ ենք կրկին վերածվել ուժի գործոնի և դուրս գալ համաշխարհային դաշտ։
Այն մեր ազգի հավակնությունների բարձրացումն է: Այս կարգախոսը մեր ազգին հիշեցնում է, որ հայկական հարցը միայն ներկայիս Հայաստանի սահմանների մեջ սահմանափակված խնդիր չէ։ Մեր ազգն ունի բավարար մտավոր, ռազմաքաղաքական և հոգևոր ներուժ՝ միջազգային հարթակներում շատ կարևոր դեր խաղալու համար։
Այն համաշխարհային ասպարեզում մեր քաղաքական պայքարի դրսևորումն է: Աշխարհը փոխվում է, ուժային կենտրոնները ապակայունանում են և գերտերությունները կանգնած են կործանման եզրին։ «Այս անգամ՝ Աշխարհը» նշանակում է՝ մենք չենք սպասելու, որ աշխարհը որոշի մեր ճակատագիրը․ մենք ենք մտնելու աշխարհաքաղաքական խաղի մեջ մեր օրակարգով, որպեսզի մենք կերտենք մեր ապագան, քանի որ մենք ենք մեր ճակատագրի տերը։
Այն մեր հաղթական ոգու վերականգնումն է: Կարգախոսը կոտրում է պարտվողական ու հանձնվելու մտածելակերպը․ այն ուղերձ է մեր հայրենակիցներին ու ողջ աշխարհին, որ հայությունը իրավունք ունի ոչ միայն գոյատևել, այլև հաղթել, բարգավաճել, ընդլայնվել, և մեծ ազդեցություն ունենալ քաղաքակրթության վրա։
«Այս անգամ՝ Աշխարհը» նշանակում է, որ մեր ազատագրական պայքարը այս անգամ ստանալու է համաշխարհային ճանաչողություն՝ մեր հայկական լեռնաշխարհից արիական ցեղի ու ողջ մարդկության համար սկսելու մի նոր զարթոնքի կայծը: Այս կարգախոսը մեզ հուշում է, որ անցյալ դարում մեր պայքարը կիսատ մնաց, բայց այս անգամ՝ աշխարհի առջև մենք մեր երկաթե կամքով այն հաղթական ավարտին ենք հասցնելու…
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ
It's also a book title. Written by GLR, the Commander.
02/12/2025