07:07:00 23.07.2026
Մենք շատ ենք սիրում ասել, որ «հավատով ենք», բայց իրական հավատը շաբաթը մեկ եկեղեցում մոմ վառելը կամ խաչակնքվելը չէ. դա պարզապես ցուցադրական հավատ է։ Չեմ ասում, որ դրանք վատ բաներ են, բայց միայն նման բաներ անելն ու ինքդ քեզ «հավատով» մարդ համարելը, կարծում եմ, սխալ է և ոչ ճշմարիտ։
Մեր պայքարը հաղթանակի հասցնելու համար մեր շարժումը հաճախ է շեշտում անկոտրում կամք ունենալու անհրաժեշտությունը, քանի որ միայն այդպես մենք կկարողանանք կանխել մեր ազգի ու հայրենիքի վախճանը։ Սակայն այդ անկոտրում կամքը օդից չի կարող գալ։ Այն իրականում բխում է մեր հավատից՝ այն անսասան հավատից, որ Հայաստանը դարձյալ ոտքի է կանգնելու և մեր սուրբ պայքարի շնորհիվ նորից ձեռք է բերելու այն նույն փառավոր հեղինակությունը, որն ուներ հնագույն աշխարհում։ Մենք չենք կարող ասել, որ «հավատով» ենք, եթե միաժամանակ ծաղրում ենք նման մտքերը և նման գաղափարներ արտահայտող մարդկանց պիտակավորում «անիրատես» կամ «երազող»։ Իրական հավատ ունեցող մարդը կհավատա, որ նման բանը ոչ միայն հնարավոր է, այլև մեր ճակատագիրն է, և առանց հանձնվելու կշարունակի առաջ գնալ մութ թունելով՝ հավատ ունենալով, որ թունելի մյուս կողմում լույս կա։ Իրական հավատը ոչ միայն «անհնարինին» հավատալն է, այլև առանց որևէ երաշխիքի գործել այդ ուղղությամբ՝ վստահ լինելով, որ Արարիչը կամ Վերին ուժերը մեզ համար մի դուռ կբացեն և օգնության ձեռք կմեկնեն։
Այս վերջին հարյուր տարում, ինչ պատերազմում էլ հաղթել ենք, հաղթել ենք նախ և առաջ հավատի շնորհիվ։ Մայիսյան հերոսամարտերում, Լեռնահայաստանի ճակատամարտերում և Արցախյան ազատամարտերում մեր հերոս սպարապետներն ու ազատամարտիկները երբեք չէին կարող հաջողության հասնել և հաղթանակ կերտել մեզնից քանակապես ու նյութապես գերազանցող ոսոխի դեմ, եթե հավատով պայքար չմղեին։
Պատահական չէ նաև, որ 20-րդ դարում, երբ Եվրոպայում ազգայնականներն իրենց անզիջում պայքարով եկան իշխանության, իրենց նկարահանած գլխավոր ֆիլմերի վերնագրերն էին՝ «Հավատի հաղթանակը» և «Կամքի հաղթանակը»։
Մեր անսասան հավատն է ծնում այն անկոտրում կամքը, որից սնվում են մեր հաստատակամությունն ու քրտնաջան աշխատանքը։ Առանց հավատի չկա կամք, իսկ առանց կամքի չկա պայքար և չկա հաղթանակ։
Հետևաբար, եթե մենք իսկապես «հավատով» ազգ ենք, ապա հենց հիմա է այդ հավատը ցույց տալու ամենալավ ժամանակը։ Հիմա առավել քան երբևէ պետք է ցույց տանք, որ իսկապես հավատով ենք: Հիմա է ժամանակը Մեծ Հայքի վերականգնմանը ու վերածնունդին հավատալու և դրա համար պայքարելու...
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ