02:30:00 16.01.2025
Մենք բազմիցս լսել ենք՝ առնվազն 2016թ.-ից ի վեր, թե ինչպես է ռուս-թուրք-սիոնիստական մեդիան փորձում Նժդեհին վարկաբեկել՝ «ֆաշիստ» և «նացիստ» նրան անվանելով, ինչ է, թե մեր մարգարե Սպարապետը Երկրորդ աշխարհամարտում համագործակցել է գերմանացիների հետ: Սակայն, հետաքրքիրն այն է, որ Դրաստամատ Կանայան և այլ բազմաթիվ հայ ազգային գործիչներ այդ ժամանակ նույնպես համագործակցել են գերմանացիների հետ՝ հանուն անկախ ու հզոր Հայաստան կերտելու, բայց մենք ռուսների, թուրքերի կամ սիոնիստների կողմից երբեք չենք լսել մեծ վայնասուն Դրոյի հանդեպ:
Նրան երբեք չեն պիտակավորում՝ որպես «ֆաշիստ» կամ «նացիստների հետ համագործակցող» և չեն բողոքում, որ նրա շիրիմը տեղադրել ենք Ապարանում: Ինչո՞ւ չեն բողոքում, եթե նա էլ է նույն բանն արել, ինչ Նժդեհը 1940-ականներին: Ոչինչ չեն ասում, որովհետև դա իրենց համար այս պահին էական չէ, էականն այն է, որ Նժդեհը պայքարել էր հանցագործ Կարմիր բանակի դեմ ոչ միայն Երկրորդ աշխարհամարտում, այլ մի ուրիշ ժամանակաշրջանում՝ 1920-ականներին Սյունիքը մարքսիստական աղետից պաշտպանելու նպատակով: Նժդեհը խափանեց սովետական բանակի՝ Սյունիքը Հայաստանից պոկելու և արհեստածին Ադրբեջանին տալու դավադիր ծրագիրը: Դրոն այդ ժամանակ չէր պայքարել Կարմիր բանակի դեմ, բայց Նժդեհը պայքարել էր: Նժդեհին 1940-ականներին կոմունիստները դատեցին հենց նրա համար, որ նա պատերազմ էր մղել բոլշևիկյան զորքերի դեմ, այլ ոչ թե Երկրորդ աշխարհամարտում նրա գործողությունների համար: Սա է գլխավոր պատճառը, թե ինչու Կրեմլը, սիոնիստները ու թուրքերը մինչև հիմա դա չեն մոռացել և կարելի է ասել մեծ մուռ են պահել Նժդեհի հանդեպ: Ամեն դեպքում հետաքրքիր փաստ է, որ Նժդեհը հավանաբար միակ հրամանտարն է եղել պատմության, ով ոճրագործ Կարմիր բանակի դեմ պայքարել է երկու տարբեր ճակատներում (հարավային կովկասում և արևելյան եվրոպայում) իր կյանքի երկու տարբեր ժամանակաշրջաններում:
Հարկավոր է շեշտել, որ Նժդեհը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ իր արածի համար ոչ մի արդարացման կարիք չունի, քանի որ Նժդեհն ու Հայկ Ասատրյանը 20-րդ դարի ամենահայամետ գործիչներն ու փայլուն գաղափարախոսներն են եղել և, եթե գերմանացիների հետ այդ ժամանակ համագործակցելը ճիշտ են համարել, ուրեմն՝ պետք է վստահենք նրանց դատողությանը և քաղաքական դիրքորոշմանը:
Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշեցի, հիմա շատ մեծ նշանակություն չունի այս փաստը մեր թշնամիների համար, նրանց համար կարևորն այն է, որ չեն ուզում նժդեհական մի նոր ուժ ոտքի կանգնի Հայաստանում, որը նորից կջախջախի՝ մեր անկախ պետականության նկատմամբ նրանց գծագրած սև ծրագրերը, քանի որ նորից արդիական է դարձել Սյունիքի հարցը: Սարսափում են այն մտքից, որ հանկարծ նույն բանը կարող է կրկնվել, ինչը կրկնվեց գրեթե ուղիղ 100 տարի առաջ՝ այս անգամ մեր բոլոր հողերի ազատագրման հիմքը դնելով...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ