ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մենք կարող էինք մեր անկախության մակարդակը բարձրացնել...

10:35:00 03.05.2025

Մենք կարող էինք մեր անկախության մակարդակը բարձրացնել...

Մենք կարող էինք մեր անկախության մակարդակը բարձրացնել, եթե մեր ազգին համախմբելով՝ Արցախը ամբողջությամբ միացնեինք Հայաստանին և մեր բանակի մարտավարությունը ակտիվ ու հարձակողական պաշտպանության վերածելով՝ Ադրբեջանի բանակին ջախջախեինք պատերազմի ժամանակ, քանի որ միայն ազգի միասնությամբ և հաղթանակով է լինում հայրենիքի անկախության ամրապնդումը, և ոչ թե՝ ազգին բաժան-բաժան անելով և կործանարար պարտության տանելով: Այս իշխանությունները կեղծ ընդդիմության հետ միասին լիովին գործում են տրամաբանությանն ու ողջամտությանը հակառակ, և սա նշան է, որ նրանց շատ երկար ժամանակ չի մնացել: Այնուամենայնիվ, մենք դեռ կարող ենք մեր անկախությունը ամրապնդել, եթե կերտենք ազգային պետություն, պատռենք նոյեմբերի 9-ի հակահայ պայմանագիրը, և մեր մարտական ոգին վերականգնելով ու բանակի մարտավարությունը վերափոխելով՝ նորից ուժի գործոն դառնանք, որպեսզի կարողանանք ձեռք բերել իրական դաշնակիցներ, ովքեր մեզ կօգնեն պատրաստվել ոչ թե այսպես ասած խաղաղությանը, այլ՝ պատերազմին, քանի որ խաղաղությանը պատրաստվելը միայն պարտություն է բերում, իսկ պատերազմին պատրաստվելը՝ հաղթանակ: 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։