01:02:00 20.05.2025
Բոլորս գիտենք Հայկ Նահապետի առասպելական ընդվզումը Բաբելոնի դեմ, որի շնորհիվ կերտվեց Միացյալ Հայկական պետություն և առաջընթաց ապրեց հնագույն աշխարհը։ Սակայն մեր հայրենակիցներից շատ քչերը գիտեն, որ ծագումով հայ, նման նահապետ է ունեցել Եվրոպան, ով Հայկ Նահապետի պես ընդվզել է այդ ժամանակվա Բաբելոնի` Հռոմի դեմ, որը ներսից սկսել էր բարոյական մեծ անկում ապրել։ Նա ծնվել էր Գերմանիայում 17 մ.թ.ա և 5 տարի հռոմեական բանակում ծառայելուց հետո ստացել է հռոմեական քաղաքացիություն ու հետ վերադարձել Գերմանիա։ Արմինիոսը որոշել է պայքարել Հռոմի դեմ, քանի որ Հռոմի առավելապաշտական ու նվաճողական նկրտումները մեծ վտանգ էին ներկայացնում իր գերմանական ցեղակիցների համար։ Արմինոսը ոչ միայն ըմբոստացավ Հռոմեական բանակի դեմ, այլև նրանց հասցրեց Հռոմի պատմության մեջ ամենախայտառակ ու ջախջախիչ պարտությունը` Տևտոբուրգյան անտառի երեքօրյա ճակատամարտում։ Արմինոսը ո՛չ միայն ֆիզիկապես ջարդեց արդեն իսկ բարոյապես քայքայված Հռոմին, այլև` հոգեպես կոտրեց։
Արմինոսը նաև տարբեր գերմանական պատմաբանների կողմից ստանում է «Արմենուս» (Արմեն), «Հերման» (Արման), կամ «Արի» անունները և գերմանացի ազգայնականների կողմից համարվում է «առաջին գերմանացին», քանի որ կարողացավ ցվրված ու պառակտված գերմանական ցեղերին համախմբել մի բռնատիրական կայսրության դեմ, ինչպես Հայկ Նահապետը նույնն արեց Արմինոսից 2.5 հազար տարի առաջ՝ համախմբելով հայկական ցեղերին։Նա դարձել է գերմանական միասնության ու դիմադրության խոհրդանիշ։ Նրա կերպարը շատ էր փառաբանվում հատկապես Նացիոնալ Սոցիալիստական Գերմանիայում։ Արմինոսի հայ լինելու փաստը Նժդեհը, Հայկ Ասատրյանը և մի շարք հայ մտավորականներ Երկրորդ աշխարհամարտում օգտագործեցին գերմանացիներին ապացուցելու համար, որ գերմանացիները ունեն ուղիղ հայկական ծագում, որի հետևությունը պարզ է դառնում, որ հայերն էլ են արիացիներ։
Արմինոսը գերմանացիներին միավորելով ու առաջնորդելով, փրկեց Եվրոպան դեգրեդացիայի ենթարկված Հռոմեական կայսրությունից, որից հետո ստեղծվեց գերմանական պետությունը, ով ծնեց աշխարհահռչակ գիտնականներ, փլիսոփաներ, գրողներ, կոմպոզիտորներ ու բազմաթիվ այլ ոլորտների հանճարներ, ում շնորհիվ ժամանակակից աշխարհը մեծ զարգացում ապրեց։ Հիշեք Արմինոսի պատմությունը և իմացեք, որ Հայկ Նահապետի պես հայ ծագումով ազատատենչ Հռոմեական քաղաքացի է եղել, ով նոր զարկ տվեց մարդկության առաջընթացին։
«Արմինիոսի կերպարում գերմանացիները գտան հանճարեղ մի առաջնորդ. նա պահեց իր անկախությունը, ջախջախեց Վարուսի լեգիոնները և պահպանեց իր երկրի ազատությունը:» - Էդուարդ Գիբոն (1737–1794)՝ անգլիացի պատմիչ
«Նա անկասկած Գերմանիայի ազատագրողն էր. նա համարձակվեց մարտի բռնվել Հռոմի իշխանության դեմ ոչ թե նրա մանկության տարիներին, ինչպես արել էին այլ թագավորներ ու առաջնորդներ, այլ նրա ամբողջական զորության ժամանակ:» - Տակիտոս (մոտ 56 – մոտ 120 թ. մ.թ.ա.)՝ հռոմեացի պատմիչ, հեղինակ «Աննալներ» և «Գերմանիա» աշխատությունների, (Աննալներ, Գիրք II, գլուխ 88)
«Հերմանն ազատության մարդն է, անտառի որդի, իսկական գերմանացի, ով կանգնում է աշխարհի ճնշողի դեմ:» - Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե (1749–1832)՝ գերմանացի գրող և փլիսոփա
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ