ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Դիտելով «բանավեճերը»՝ ծիծաղս է գալիս, թե ինչպես են տարբեր...

08:24:00 05.06.2026

Դիտելով «բանավեճերը»՝ ծիծաղս է գալիս, թե ինչպես են տարբեր...

Դիտելով «բանավեճերը»՝ ծիծաղս է գալիս, թե ինչպես են տարբեր կուսակցությունների ներկայացուցիչները միմյանց մեղադրում ստեր տարածելու և պատեհապաշտ դավաճան լինելու մեջ, բայց իրականում բոլորը ստեր են տարածել, պատեհապաշտ են եղել և դավաճանությամբ են զբաղվել իրենց քաղաքական կարիերաների ընթացքում։ Հեգնականորեն խոսում են «համակարգի դեմ» լինելու մասին, բայց իրականում հենց իրենք են այդ նույն համակարգի մասը, որի դեմ իբր պայքարում են։ Նման դատարկաբանություն դիտելուց հետո դժվար չէ տեսնել, որ այս ամենը 2021 թ. կեղծ ու կրկեսային ընտրությունների կրկնությունն է։

Մեր հայրենակիցների մի մասը կարծում է, որ իշխանությունն է խնդիրը, իսկ մի մասն էլ՝ իշխանությունն ու կեղծ ընդդիմությունը, իսկ ես ասում եմ, որ ամբողջ համակարգն է խնդիրը՝ վերից վար՝ իր բոլոր գործակալական ցանցերով, կուսակցություններով, օլիգարխներով ու ԶԼՄ-ներով։ Այս քաղաքական աղանդները 35 տարի շարունակ, բացի հայ ազգին բռնաբարելուց ու ահաբեկելուց, ուրիշ ոչինչ չեն արել, և այդ պատճառով այս նեոբոլշևիկյան համակարգն այնքան փտած ու դավաճանական է, որ ավելի հեշտ ուղտը կանցնի ասեղի ծակով, քան արդար ու ազնիվ մարդ կհայտնվի այս համակարգից։

Այդ է պատճառը, որ «Հոսանք»-ը հանդիսանում է միակ քաղաքական շարժումը Հայաստանում, որը ոչ միայն ամբողջությամբ դուրս է այս ճահճից և իսկապես հակահամակարգային է, այլև խոստում է տալիս, որ ապագայում՝ ազգային հեղափոխություն իրականացնելու ժամանակ, այս բոլոր կուսակցությունները նետվելու են պատմության աղբանոցը, որը նրանց միակ արժանի տեղն է։ Ժողովրդավարական բռնապետությունը մեր երկրում մի օր անպայման արմատախիլ է արվելու։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։