ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Երկու տարի առաջ՝ հենց այս օրը, Արցախի ամբողջական հայաթափումից...

09:38:00 01.01.2026

Երկու տարի առաջ՝ հենց այս օրը, Արցախի ամբողջական հայաթափումից...

Երկու տարի առաջ՝ հենց այս օրը, Արցախի ամբողջական հայաթափումից երեք ամիս անց, Հայաստանում տեղի ունեցավ փոքրաթիվ, բայց պատմական քայլերթ, որը ցնցեց ողջ աշխարհը։ Մենք ցույց տվեցինք մեր թշնամիներին ու հայադավներին, որ Հայաստանում կա իրապես հայ ազգայնական քաղաքական շարժում, որը չի ընդունում նրանց հակահայկական օրակարգը, դեմ է նրանց բռնություններին և չի հանդուրժում նրանց դավաճանությունները։

Այդ ուղերձը կայծակի պես հասավ Բաքու, Անկարա, Մոսկվա և Թել Ավիվ, քանի որ վերջին 30 տարիների ընթացքում ոչ մի ուրիշ քայլերթ նրանց մեջ այնքան սարսափ չէր ներշնչել, որքան մեր քայլերթը։ Այդ ուղերձը ցույց տվեց բոլորին, որ հայ ազգը դեռ կենսունակ է և ծնկի չի գալու։ Ցույց տվեց, որ կա մի ուժ, որը խափանելու է մեր Հայրենիքի դեմ ուղղված նրանց բոլոր ծրագրերը…

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Մի՛շտ Հայ 

#Այս_Անգամ_Աշխարհը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։