05:07:00 01.08.2026
Վաղը տեղի կունենա Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նիստը, որը ձևավորվել էր 2026 թվականի հունիսի 7-ի կեղծ ընտրությունների արդյունքներով։ Իններորդ գումարումն է, բայց ևս մեկ անգամ էապես ոչինչ չի փոխվում, որովհետև նույն հայադավ նեոբոլշևիկյան համակարգը դեռ շարունակում է իշխել 1991 թվականից ի վեր։ Միայն խամաճիկներն ու դիմակներն են փոխվում, բայց հաճախ նույնիսկ դրանք էլ չեն փոխվում, քանի որ պարբերաբար շարունակում են օգտագործել նույն մաշված ու դախացած դեմքերին։
Ինչպես գիտենք, այդ խայտառակ ու կրեկսային քարոզարշավների ժամանակ Գերագույն խրտվիլակ դավաճանը ասում էր, որ իր դեմ պայքարում է «պատերազմի եռագլուխ» կուսակցությունը, իսկ ես ասում էի, որ նրանք չորսով միասին իրականում պարտվողականության քառագլուխ կուսակցությունն են։ Սակայն պարզվում է, որ իրականում միաժամանակ գոյություն ունեն պարտվողականության ու դավաճանության եռագլուխ (ՔՊ-«Հայաստան»-«Ուժեղ Հայաստան») և՛ քառագլուխ («ԲՀԿ»-«ՀՇԿ»-«ԴՈԿ»-«Միասնության Թևեր») կուսակցությունները՝ մեկը խորհրդարանում, իսկ մյուսը՝ խորհրդարանից դուրս։
Ինչպես մեր շարժումը բազմիցս է շեշտել՝ նեոբոլշևիկյան համակարգը ռուսական մատրյոշկաների պես բազմաշերտ է, որի քաղաքական ճակատը բաղկացած է տարբեր թևերից, որոնց բոլորի նպատակը Պարոն Ժեխապետի աթոռը ամուր պահելն ու հակահայկական ծրագրերի առաջմղումը շարունակելն է։
Եկեք հուսանք, որ այս հրեշավոր համակարգը հաջորդ անգամ չի կարողանա կրկին վերարտադրվել՝ ձևավորելով իր 10-րդ գումարումը։ Եկեք պատրաստվենք այս թղթե տնակի փլուզմանը, որպեսզի կարողանանք ձևավորել իրական Ազգային ժողովի գումարում, որը կծառայի ոչ թե մեր թշնամիների օրակարգերին, այլ հայ ազգին։
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ