04:37:00 08.05.2026
Այսօր պաշտոնապես մեկնարկեցին կրկեսային ու խայտառակ քարոզարշավները։ Այս վերջին 35 տարում հայրենադավ նեոբոլշևիկները, իրենց ապազգային կուսակցություններով, կեղծ ընտրությունների միջոցով ամեն անգամ վերարտադրվել են, որովհետև Կրեմլի և այլ հակահայկական ուժերի աջակցությամբ բռնազավթել են Հայաստանի ամբողջ մեդիան ու կարևորագույն կառույցները։ Այս դավաճանական համակարգի պարագլուխներն ու նրանց փոքրոգի արբանյակները տասնամյակներ շարունակ աջ ու ձախ փողով կաշառել ու գնել են մարդկանց, Հայրենիքի մեջքին դանակ խրել, կեղծ խոստումներ տվել և ամեն անգամ լկտի ստեր ասել՝ իրենց աթոռներն ամրապնդելու համար։ Այս հակահայ նեոբոլշևիկների միակ «ուժը» փողով պատրանք ստեղծելն է ու ստերով մարդկանց հիպնոսի տակ պահելը։
Կարծում են, թե անընդհատ այդպես վարվելով կարող են հավերժ պահել իրենց իշխանությունը, սակայն չեն գիտակցում, որ իրենց վերջը ժամանակի հարց է։ Ընդհանրապես չեն հասկանում, որ այն, ինչ կառուցել են այս հետսովետական Հայաստանում, ոչ այլ ինչ է, եթե ոչ ավազի վրա կառուցված թղթե տնակ, որը չի կարողանալու կանգուն մնալ գալիք դժվար օրերի ժամանակ։ Երբ գա մեծ ճգնաժամը, նրանց փողերն ու ստերը այլևս չեն կարողանալու փրկել իրենց, որի արդյունքում վերջապես կտեսնեն, որ այն ամբողջ «աջակցությունը», որն իբր ունեին, ընդամենը փուչ էր, և մի օրում պայթելու է, քանի որ դրա հիմքում երբեք չի եղել ոչ մի ազգային գաղափարախոսություն և հավատարմություն՝ մի վեհ առաքելության հանդեպ։
Շատերը, այս անհայրենիք սրիկաներին ու նրանց անթիվ ռեսուրսներին նայելով, կկարծեն, թե նրանք անհաղթահարելի են, իսկ ես տեսնում եմ ինքնակործանման գնացող մի սպառված ու փտած համակարգ, որի փլուզման ժամանակը մոտենում է...
Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ