ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Կայսրությունների հեռահար ռազմավարությունը և բազմաշերտ քաղաքականությունը...

07:19:00 15.06.2026

Կայսրությունների հեռահար ռազմավարությունը և բազմաշերտ քաղաքականությունը...

Կայսրությունների հեռահար ռազմավարությունը և բազմաշերտ քաղաքականությունը հասկանալու համար անհրաժեշտ է քառաչափ մտածողություն, քանի որ նույնիսկ եռաչափ մոտեցումը հաճախ բավարար չէ։ Սակայն մեր հայրենակիցների ճնշող մեծամասնությունը մտածում է միաչափ, ինչի արդյունքում մարդիկ հաճախ խաբվում, մոլորվում և հիասթափվում են։ 44-օրյա դավադիր պատերազմից հետո այդ խառնաշփոթությունն ու հիասթափությունը լայն տարածում ստացան հասարակության մեջ, և շատերը սուզվեցին անտարբերության մեջ՝ սկսելով «ջայլամի» պես ապրել։

Հետևաբար այդ խառնաշփոթությունը հաղթահարելու կարևորագույն ճանապարհներից մեկը ճշմարտությունը բարձրաձայնելն ու հետևողականորեն տարածելն է՝ ինչպես խավարը լուսավորելու լավագույն միջոցը մոմ վառելն է։

Եթե սթափ մտածողությամբ, մաթեմատիկական տրամաբանությամբ և պատմական գիտելիքներով դիտարկենք մեր հայրենիքի շուրջ վերջին քառասուն տարիների իրադարձությունները, կտեսնենք մի կարևոր պատկեր․ 1991թ-ի մեր դե յուրե անկախությունը ձեռք բերելու առաջին իսկ օրվանից Կրեմլը հեռահար գծագիր է մշակել, թե ինչպես պետք է քայլ առ քայլ վերացնի մեր անկախությունը, որի վերջին փուլին մենք արդեն հասել ենք։ Այս փուլային գործընթացը տևել է տասնամյակներ, սակայն կայսրության կյանքի մասշտաբներով դա ընդամենը փոքր հատված է։

Կարճ ներկայացնեմ այդ փուլերը՝


1997թ. – Թույլ տալ, որ «սորոսական» հիմնադրամը բացվի Հայաստանում

1997–2017թթ. – Թողնել, որ «սորոսականները» ակտիվ գործեն Հայաստանում

2018թ. – Կազմակերպել և աջակցել, որ Հայաստանում «սորոսականները» գան իշխանության

2020–2023թթ. – Արցախի շուրջ պատերազմի պարտությունն ու դրա հետևանքները վերագրել «սորոսականներին»՝ նրանց օգտագործելով որպես քավության նոխազ

2024թ.–ներկա – Թույլ տալ, որ Հայաստանի կառավարությունը վարի «արևմտամետ» քաղաքականություն, որպեսզի դա հետագայում օգտագործվի որպես պատրվակ

Ներկա–? – Հայաստանի դեմ իրականացնել այն, ինչ իրականացվեց Արցախի դեմ, և մեղքը բարդել Հայաստանի «արևմտամետ» կառավարության վրա՝ կրկին ներկայանալով որպես «փրկիչներ»


Առայժմ ամեն ինչ Կրեմլի ուզածով է ընթացել։ Նա ամեն ինչ արել է՝ ներկայիս իշխանությանը պահելու Հայաստանի ղեկին, քանի որ ՔՊ-ին դեռ ամբողջությամբ չի օգտագործել որպես քաղաքական «տրյապկա»։ Երբ ավարտի դրա օգտագործումը, Հայաստանում իր բացահայտ ռուսոֆիլ օլիգարխներին կկոչի գահընկեց անել Գերագույն խրտվիլակին և Հայաստանը «փրկել» բոբո «հակառուսներից»։ Այնուհետև, իհարկե, ամբողջ Հայաստանը կհանձնի Բաքվի բռնապետին՝ կյանքի կոչելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը։

Իրականում այս նենգ ռազմավարությունը նորություն չէ, քանի որ հարյուր տարի առաջ, երբ բոլշևիկները աջակցում էին քեմալականներին, հայերին մեղադրում էին «արևմտամետ իմպերիալիստներ» լինելու մեջ, և դա օգտագործում էին որպես պատրվակ Աթաթուրքին զինելու ու ֆինանսավորելու համար։ Այն ժամանակ ռուս-թուրք-սիոնիստական դաշինքը կարողացավ վերացնել մեր անկախությունը և փորձում է այս անգամ այն վերջնականապես անել, որպեսզի այլևս երբեք անկախ հայկական պետություն չձևավորվի։

Սակայն, փառք Արարչի, Ռուսաստանի Դաշնությունը օրեցօր թուլանում է և մոտ ապագայում կանգնելու է լուրջ ճգնաժամի առաջ, ինչպես նաև Թուրքիան, ինչի արդյունքում, թղթե տնակի պես, կքանդվի Հայաստանում ստեղծած այս հակահայկական համակարգը, ինչը Հայաստանի համար հնարավորության և փրկության պատուհան կբացի։

Միայն կազմակերպված հայ ազգայնական դիմադրությունը կարող է օգտվել այդ հնարավորությունից և ոչնչացնել այս նեոբոլշևիկյան դավադրությունը՝ ուղղված մեր ազգի, հայրենիքի և անկախ պետականության դեմ։

#Ոչնչացրու_Նեոբոլշևիզմը

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։