04:51:00 31.07.2026
Իմ ողջ գիտակից կյանքում ապրել եմ մի պատվիրանով, և այն բավականին պարզ է. պատվի՛ր մշակույթդ, սիրի՛ր ազգդ, պաշտպանի՛ր հայրենիքդ։
Այս պատվիրանով պետք է դաստիարակվեն և մեծանան նոր սերնդի բոլոր հայկազունները, եթե մենք ցանկանում ենք տեսնել վեհ արժեքներ կրող փառահեղ Հայաստան՝ այն Հայաստանը, որի մասին Նժդեհը երազում էր, և որը մենք պարտավոր ենք մեր անհողդողդ պայքարով կյանքի կոչել։
Միայն այս պատվիրանով մենք կկարողանանք չեզոքացնել մեր երկրի դեմ գործող բոլոր սպառնալիքները և ոտքի հանել մեր ազգը։ Ձեր երեխաների մեջ ամեն օր կրկնե՛ք այս պատվիրանը, մինչև այն խորապես արմատավորվի նրանց հոգու մեջ։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Մի՛շտ Հայ
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ