ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ահա՛ այսպիսի մտածելակերպ ունեին մեր ազատամարտիկները և դրա համար Արցախը ազատագրվեց...

09:30:00 26.01.2025

Ահա՛ այսպիսի մտածելակերպ ունեին մեր ազատամարտիկները և դրա համար Արցախը ազատագրվեց...

Ահա՛ այսպիսի մտածելակերպ ունեին մեր ազատամարտիկները և դրա համար Արցախը ազատագրվեց: Ներկայիս ապազգային ղեկավարության նման ամեն անգամ չէին փորձում արդարանալ և ամեն անգամ տակները չէին անում, երբ լսում էին Բաքվի բռնապետի անհեթեթ մեղադրանքները և հոխորտանքները: Նրանք թքած ունեին, թե մեր թշնամիները մեզ ինչ կպիտակավորեին, քանի որ նրանց ուշքն ու միտքն եղել է ոչ թե թշնամուն գոհացնել և քծնել, այլ ինչպես ջախջախել թշնամուն և անել այն, ինչ պետք է անել մեր ազգի, հայրենիքի և պետության զարգացման համար:

Մեր հերոս նախնիները քաջ գիտակցել էին, որ այս անգուտ աշխարհում հազար անգամ ավելի լավ է կրել ագրեսորի հոգեբանություն, քան՝ զոհի և հազար անգամ ավելի կարևոր է լինել նվաճող, քան՝ նվաճված:

«Մենք իհարկե ագրեսոր չենք, ամենևին, քավ լիցի, բայց ագրեսորի անգամ մականունը ինձ ավելի հոգեհարազատ է քան մազապուրծի։» - Վազգեն Սարգսյան

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին և Հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։