05:36:00 29.03.2026
Մերձավոր Արևելքում Միջազգային բորենիների կողմից սկսած այս պատերազմը կարծես թեժանում է, և Իրանի ինքնապաշտպանությունը շատ նման է փշամուկի պաշտպանությանը, քանի որ փշամուկը գիշատիչ չէ և առաջինը չի հարձակվում, այլ պաշտպանվում է իր փշերով։ Այս մարտավարությամբ Իրանը կարողանում է աշխարհի ամենահզոր բանակի դեմ կռվել՝ առանց վախենալու և խաղաղություն մուրալու։
Իսկ մեր երկրում իշխող դավաճան նեոբոլշևիկները վախենում են Բաքվի բռնապետի նման փոքրոգի տականքից և անընդհատ խաղաղություն են մուրում Ադրբեջանի նման ահաբեկչական ու արհեստածին պետությունից, ում ընդամենը 32 տարի առաջ ռազմի դաշտում ջախջախիչ պարտության էինք մատնել։ Մեր պետությունը բռնազավթած այս հայադավները նաև ուզում են մեր ժողովրդին իրենց վախը ներշնչել՝ մարդկանց շանտաժի ենթարկելով, որ եթե խավարասեր ադրբեջանցիների ուզածը չանենք, ապա «պատերազմ կլինի»։
Իրանը մեզ ցույց է տալիս, որ ժողովուրդը կարող է պայքարել, եթե իշխանությունը պայքարելու կամք ունենա և ժողովրդի մեջ ներշնչի այդ պայքարի ոգին։ Եթե Իրանը կարողանում է դիմակայել Ամերիկայի Միացյալ Նահանգների նման պետությանը, ապա որևէ կասկած չունենաք, որ մենք ոչ միայն կարող ենք դիմադրել Ադրբեջանի բոլոր վտանգներին, այլև կարող ենք ոչնչացնել այդ հանցագործ ռեժիմի բոլոր սպառնալիքները՝ Բաքվին ամբողջությամբ ծնկի բերելով, եթե, իհարկե, մենք ունենանք իրական ազգային պետություն ու առաջնորդ։
Սա միանգամայն ճշմարտություն է, և բոլոր նրանք, ովքեր ձեզ փորձեն հակառակը համոզել, կամ անգրագետ ապուշներ են, կամ վախկոտ սրիկաներ, կամ էլ պարզապես ազգուրաց ոչնչություններ։ Մենք կարող ենք ոտքի կանգնել, ոսոխին հաղթել և փառահեղ ապագա կերտել, ու միանշանակ դա անելու ենք։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ