03:14:00 25.12.2025
Այս օրերին մենք ունենք մի նիկոլ, ով նախկին հայադավների հետ համագործակցելով մեզ հինգ տարի առաջ դավադրաբար տարավ խայտառակ պարտության՝ մեր բանակի ու պետության մեջքին դավաճանաբար դանակ խրելով։ Պատերազմից հետո էլ նա շարունակում է քարոզել պարտվողականություն և վարել զիջումների նեոբոլշևիկյան քաղաքականություն։ Նա անուղղակիորեն քարոզում է, որ հայ ազգը պետք է իր զենքը վայր դնի, հաշտվի այս ստոր վիճակի հետ և ընդունի Բաքվի բռնապետի անդադար պահանջներն ու Ադրբեջանի գերակայությունը Հայաստանի վրա, ինչը մեր անկախ պետականությունը միանշանակորեն տանելու է դեպի ոչնչացում։
Սակայն եկեք հիշենք, որ հարյուր տարի առաջ մենք ունեինք մի ազգանվեր ու հողատեր Նիկոլ, ով այսօրվա ազգադավ ու հողատու նիկոլի լիակատար հակապատկերն է։ Նա քարոզում էր և իր անձնական օրինակով ցույց տալիս, որ հայ ազգը ոչ թե պետք է զենքը վայր դնի ու հնազանդվի թշնամուն, այլ՝ ընդհակառակը, պետք է զենք վերցնի և դիմադրություն ցուցաբերի ոսոխին, մինչև հաղթանակը դառնա մերը և Հայաստանը իսկապես ազատվի։
Այսօրվա նիկոլին եկեք մոռանանք և մի օր նրա ու նրա նմանների հիշատակը նետենք պատմության աղբանոցը՝ մեր հիշողության մեջ վառ պահելով Նիկոլ Դումանի և նրա նմանների փառապանծ ու անմահ հիշատակը։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
«Ինչ էլ որ լինի, թե թշնամուն եւ թե բարեկամին հարգանք ու պատկառանք ներշնչողը, դժբախտաբար, դեռ կոպիտ ուժն է: Մի ազգ, եթե ուզում է մնալ հարգված, եթե չի ուզում կորչել, պետք է լինի զենքի ընդունակ, միշտ պետք է լինի կազմ ու պատրաստ ինքնապաշտպանության համար, մանավանդ՝ քաղաքական ցնցումների վայրկյաններում…» - Նիկոլ Դուման
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ