ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Այս կրկեսային ու դավաճանական քարոզարշավներն...

05:14:00 19.05.2026

Այս կրկեսային ու դավաճանական քարոզարշավներն...

Այս կրկեսային ու դավաճանական քարոզարշավներն ու ընտրությունները ոչ միայն մեծ խայտառակություն են, այլև՝ մեծ խաբեություն, քանի որ Կրեմլի կողմից նախապես որոշված է, թե քաղաքական որ երեք կամ չորս անտանելի օլիգարխներն են մտնելու Ազգային ժողով՝ միասին շարունակելու առաջ տանել իրենց հակահայկական քաղաքականությունը։ Իսկ նույն նեոբոլշևիկյան համակարգի մյուս արբանյակ կուսակցությունները պարզապես զբաղեցնում են դաշտը և ստեղծում բազմազանության պատրանք։

Հիմա շատերը զբաղված են ինքնախաբեությամբ, բայց հունիսի 8-ին արթնանալու են և տեսնելու, որ էապես ոչինչ չի փոխվել, քանի որ նույն տեսակի ազգադավներն են մնալու իշխանության ղեկին ու շարունակելու են նույն կերպ դավաճանել մեր Հայրենիքին։

Ոչինչ չի փոխվելու, քանի դեռ մարդիկ շարունակում են նույն սխալները կրկնել՝ ակնկալելով տարբեր արդյունք։ Սակայն գալիք մեծ գոյաբանական ճգնաժամի ժամանակ ճակատագիրը մեզ ստիպելու է այլևս նույն սխալը չկատարել, քանի որ փշրվելու է այս համակարգի ստեղծած պատրանքը և տապալվելու է նրա կառուցած թղթե տնակը։

Հայ Ազգային Հեղափոխությունը՝ մեր ՄԻԱ՛Կ լուծումը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։