02:33:00 24.05.2026
Գոյություն չունի Գերագույն խաբեբայի ասած «պատերազմի եռագլուխ» կուսակցությունը, ինչպես նաև նրա «խաղաղության կուսակցությունը». այդ ամենը նենգ ստեր են և պարզ մանիպուլյացիա։ Իրականում բոլորը միասին կազմում են պարտվողականության և դավաճանության քառագլուխ կուսակցություն, որը կրում է հանձնվելու գաղափարախոսություն։
Նրանք բոլորը, ինչպես նաև մյուս արբանյակ կուսակցությունները, չեն մերժում նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագիրը և այդ հակահայկական համաձայնագրից բխած օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագիրը։ Փաստացի՝ բոլորը ասում են, որ մենք պետք է ընդունենք և հանդուրժենք այս պարտված և ստոր վիճակը։ Բոլորը ձեզ խաբում են և բեմադրում են մեծ թատրոն՝ «ընտրությունների» պատրանք ստեղծելու համար, սակայն իրականությունն այն է, որ բոլորը նույն նեոբոլշևիկյան համակարգի մասն են կազմում՝ դավաճանական համակարգ, որը ներսից քայքայում է մեր պետությունը։
Միայն Հայ ազգային հեղափոխությամբ կարող ենք արմատախիլ անել այս ազգակործան համակարգը և պատմության աղբանոց նետել այդ համակարգի բոլոր անպիտան կուսակցություններին։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ