03:34:00 20.04.2025
Հայաստանում չափից շատ քաղաքական կազմակերպություններ կամ կուսակցություններ կան, որոնք օրեցօր շատանում են, սակայն մեր շարժումը շատ ձևերով ու իմաստներով է տարբերվում, որոնցից մեկը պարզ նկատեցի մի քանի ամիս առաջ: Ինչ քաղաքական շարժում որ տեսել եմ Հայաստանում ստեղծվել և զարգացել են կամ փողի պատվերով, կամ էլ խնամի-ծանոթ-բարեկամի սկզբունքով, որտեղ բոլոր անդամները իրար հետ նախկինում ինչ-որ հարաբերություններ են ունեցել:
Սակայն երբ հիմնադրեցի «Հոսանքը»՝ որպես անհայտ հայրենադարձ ու հասարակ շարքային զինվոր, իմ կողքը ոչ մեկը չկար, գրպաններս գրեթե դատարկ էին, և քաղաքական ուժերի մեծամասնությունը՝ իմ դեմ: Իսկ նրանք, ովքեր հետո սկսեցին հետաքրքրություն ցուցաբերել կամ աջակցել և հետո միանալ, արել են հանուն շարժման ճշմարիտ գաղափարների, քանի որ մենք ոչ մեկս նախկինում ծանոթ չենք եղել ոչ մի ձևով՝ ո՛չ հարազատներ, ո՛չ դասընկերներ, ո՛չ ծառայակիցներ, ո՛չ էլ մանկության ենկերներ: Ուրիշ քանի՞ նման քաղաքական շարժում գիտեք Հայաստանում:
Բոլորս տարբեր տեղերից, լիովին տարբեր անցյալներով, բայց համախմբվում ենք նույն՝ անկախ ու հզոր Հայաստան՝ Մեծ Հայքը կերտելու նպատակի շուրջ, քանի որ դա է մեր ազգի հազարամյա վեհագույն առաքելությունը: Մենք գիտենք, որ միայն այսպիսի մեծ նպատակի շուրջ է հնարավոր մեր ազգին միավորել, քանի որ կիսատ-պռատ մոտեցումները միշտ ձախողվել են ու կձախողվեն:
Գիտեմ, որ մենք հիմա դեռ փոքր շարժում ենք, որն ունի չափազանց շատ քիչ ռեսուրսներ համեմատած մեծ քաղաքական ուժերի, և Հայաստանի մեծ մասի համար դեռ անհայտ ինչ որ «մարգինալ» ու «ոչ կարևոր» խմբավորում ենք, բայց ես կասկած չունեմ, որ պահը գալու է, երբ մեր շարժումը կարևոր դեր է կատարելու մեր Հայրենիքում կարգ ու կանոն հաստատելու և մեր ազգին նորից ոտքի հանելու անհրաժեշտ գործում, քանի որ մենք այդ անձնական պատասխանատվությունից փախչելու փոխարեն որոշել ենք մեր ուսերին կրել այն՝ հանուն մեր հերոս նախնիների և ապագա սերունդների:
Այսօր Զատիկն է, և շնորհավորելով բոլորին կուզեմ նաև ասել, որ ինչպես
Հիսուս Նազովրեցին այսօրը հաղթեց մահին և հարություն առավ, այնպես էլ մեր հեռատես ու անհողդողդ պայքարով Նժդեհի ոգին ու Ցեղակրոնությունը կհաղթի մահին և հարություն կառնի՝ աշխարհի լուսավորման կայծը սկսելով:
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին
#Այս_Անգամ_Աշխարհը
Հետևե՛ք՝ t.me/hosank
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ