ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Հայրենադավ ՔՊ-ականները հայտարարում են, որ պետք է փակվի Դաշնակցության կուսակցությունը...

10:21:00 11.07.2025

Հայրենադավ ՔՊ-ականները հայտարարում են, որ պետք է փակվի Դաշնակցության կուսակցությունը...

Հայրենադավ ՔՊ-ականները հայտարարում են, որ պետք է փակվի Դաշնակցության կուսակցությունը, ինչպես փակվել էր ԼՏՊ-ի օրոք: Իրականում, ոչ միայն պետք է Դաշնակցությունը փակվի, այլև Հայաստանում գործող ԲՈԼՈՐ կուսակցությունները (ինչպես նաև աղանդները ու ապազգային հասարակական կազմակերպությունները), քանի որ բոլորը միասին ուղղակիորեն թե անուղղակիորեն համագործակցում են միմյանց հետ՝ ընդդեմ Հայաստանի անկախ պետականության: Սա պետք է լինի ցանկացած ազգային քաղաքական շարժման գլխավոր նպատակներից մեկը, որն ուզում է կերտել իրապես ազգային պետություն, որի ղեկին կլինի՝ շատ դժվար, դաժան ու պատվաբեր պայքար անցած իրապես ազգային առաջնորդ: 

Հայաստանը երբեք չի վերածնվի, քանի դեռ նեոբոլշևիկյան փտած քաղաքական համակարգը ամբողջապես մոխրի չի վերածվել։ Այդ կուսակցությունները ընդամենը նույն ապիկարության, դավաճանության, պառակտման և պարտության տարբեր դիմակներն են։ Նրանք հանուն իշխանության ու անձնական շահերի վաճառել են մեր հողը, մեր արժանապատվությունը և մեր ազգի ապագան։

Մեզ պետք չէ բարեփոխում, մեզ պետք է վերածնունդ, իսկ ազգային վերածնունդը նշանակում է այրել մեռած արմատները, ոչ թե ջրել դրանք։ Պետք է վերացնել ամբողջ կուսակցական համակարգը՝ յուրաքանչյուր կոռումպացված կառույց և յուրաքանչյուր վաճառված քաղաքական գործիչ։ Միայն երբ հինը լիովին փլվում է, կարող է ծագել միավորված և անկախ Հայաստանը՝ կառուցված ոչ թե օտար շահերի կամ օլիգարխների վրա, այլ ազգային արժեքների, ճշմարտության, նվիրվածության և հավատարմության: 

Այս ազգադավ կուսակցությունների շարունակական գոյությամբ մենք երբեք չենք կարող կերտել իսկապես ազգային պետություն, որը արժանի կլինի մեր հերոս նախնիների հիշատակին:

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։