02:57:00 15.06.2026
Գերագույն խրտվիլակ դավաճանի խեղկատակ ԶԼՄ-ները ասում են, որ կեղծ ընդդիմադիր ռուսոֆիլ օլիգարխները իբր փորձել են փախչել երկրից, որպեսզի չդատվեն կամ նման ինչ-որ անհեթեթ մի բան։ Ինչո՞ւ պետք է փախչեն, եթե նրանց ամբողջ առաջադրանքն է ապահովել Պարոն Ժեխապետի թիկունքը, որպեսզի բոլորը միասին շարունակեն թալանել ու դավաճանել մեր երկիրը։
2018թ-ին ժեխափոխության ժամանակ նույն ստերը տարածում էին ՀՀԿ-ի անդամների մասին՝ նրանց նկարները օդանավակայանում հրապարակելով, բայց արի ու տես՝ դրանից երեք տարի անց, Արցախը դավելուց հետո, այդ նույն ՀՀԿ-ի հետ մտան ԱԺ և կազմեցին նեոբոլշևիկյան նոր կոալիցիա։
Կրեմլը՝ Հայաստանում գործող դավաճանական ԶԼՄ-ներին օգտագործելով, սիրում է նման էժանագին թատրոններ բեմադրել՝ մեր հայրենակիցներին խաբելու և մոլորեցնելու համար, սակայն այդ ազդեցությունն այլևս նույն ուժը չունի, ինչ նախկինում։
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ