02:37:00 11.12.2025
Գերագույն խրտվիլակը ի ծնէ խաբեբա է ու մանիպուլատոր: Նա շարունակում է Կաթողիկոս Գարեգինին մեղադրել ռուսական ՖՍԲ-ի գործակալ լինելու մեջ, որպեսզի ցույց տա, որ ինքը իբր գործանալ չէ: Սա հոգեբանության մեջ կոչվում է «արտապատկերում» (projection), երբ ուրիշին մեղադրում ես մի բանի մեջ, որի մեջ հենց դու էլ ես մեղավոր, որպեսզի շեղես ուշադրություն քո վրայից և քեզ ներկայացնես որպես անմեղ զոհ: Ուզում է ցույց տա, որ իբր ինքը մաքուր է, բայց իրականում նրանից հավանաբար ավելի մեծ ռուս-թուրք-սիոնիստական գործակալ մեր ժողովուրդը չի ունեցել մեր ժամանակակից պատմության մեջ:
Նա շարունակում է Կաթողիկոսին մեղադրել ու դատապարտել, բայց մոռանում է ասել, որ առանց Եկեղեցու, Քոչարյանի, Դաշակցության, «Բարգավաճ Հայաստանի» և այլ ռուսոֆիլ ուժերի աջակցության, նա 2018թ-ին երբեք չէր կարող, հատկապես երգելով ու պարելով, իշխանության գար: Նա իրականում երախտապարտ պետք է լինի Կաթողիկոսին ու Եկեղեցուն, որ իրեն օգնեցին ժողովրդին խաբելու և Արցախը դավաճանելու համար: Նրանք որքան էլ մակերեսորեն իրար դեմ պայքարեն, միևնույն է, նրանք ոչ մի ձևով չեն սպասարկում մեր ազգային շահերը, քանի որ երկուսն էլ ծառայում են նույն տիրոջը, ով գտնվում է հեռավոր հյուսիսում...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ