01:26:00 13.07.2025
Հակահայ իշխանության ու հայրենադավ՝ «նախկիններից» բաղկացած ընդդիմության ներկայացուցիչները անամոթաբար անընդհատ խոսում են հայրենասիրությունից և արժանապատվությունից, բայց 26 տարում՝ ռազմի դաշտում մեր ազատամարտիկների կողմից ազատագրված՝ 10,000 քկմ Արցախը չկարողացան (կամ ավելի ճիշտ՝ չուզեցին) ընդամենը միացնել Հայաստանին և թղթով Ադրբեջանին պարտադրել Արցախը ամբողջությամբ ճանաչել Հայաստանի կազմում։ Հաղթած պետություն ժառանգեցին, բայց 26 տարում այս փոքր խնդիրը չլուծեցին. սա կամ տոտալ ապիկարություն է, կամ պարզ դավաճանություն, կամ երկուսը միասին։ Եթե հաղթած պետությանը այս օրին հասցրին, դե պատկերացրեք՝ ի՞նչ են անելու պարտված պետության ղեկը կառավարելով։
Ջհուդի փեսա ԼՏՊ-ից սկսած՝ ԲՈԼՈՐ ղեկավարները հարվածել են Արցախին և հաղթած դիրքից աստիճանաբար իջեցրել այս խայտառակ վիճակի։ Սա բնական է, քանի որ դավաճան բոլշևիկ չեկիստների ժառանգներից այլ բան սպասելը անհեթեթություն կլինի։
Եթե իրական ազգային առաջնորդ ունենայինք՝ 94թ․-ի զինադադարին կամ նույնիսկ հենց 2020թ․-ի պատերազմի սկզբին, մենք միանգամից՝ ամենահայանպաստ ձևով կարող էինք լուծել Արցախյան հարցը՝ Արցախը ամբողջությամբ միացնելով Հայաստանին, ինչպես ցանկանում էին 1988-թին դուրս եկած հայրենատեր հայերը։ Դավաճանները ու մեր թշնամիները Արցախյան հարցը արհեստականորեն դարձրին շատ բարդ մի խնդիր, որի լուծումը մեր հասկացողությունից դուրս է։ Այդ խնդրի լուծումը ավելի բարդ ներկայացրին, քան հավիտենական շարժիչ ստեղծելը։ Սա դիտմամբ էր արվում, որպեսզի պատրանք ստեղծեին և մեզ շեղեին պարզ իրականությունից։
Սակայն բոլոր արժանապատիվ ու ազգայնական հայերի համար Արցախյան հարցը, բացի համընդհանուր միացումից մեր Հայրենիքին, այլ լուծում պարզապես չի կարող ունենալ։ Երբ Հայաստանը մի օր ունենա իսկապես ազգային պետություն, կկարողանա՝ անգամ այս պարտված վիճակում, տասը անգամ ավելի արագ լուծել Արցախյան հարցը, քան նրանք՝ հաղթած վիճակում։
Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք
Փա՛ռք Հայքին
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ