02:09:00 02.10.2025
Նեոբոլշևիկները խաբուսիկ, օրվելական բառախաղերով փորձում են մեզ հիպնոսացել և մեր գլխի տակ բարձ դնել՝ անուղղակիորեն քարոզելով պարտվողականություն և հանձվնելու գաղափարախոսություն: Հակահայկական նեոբոլշևիկյան համակարգը ուզում է հայ ազգին վերջնականապես ծնկի բերել և ոչնչացնել՝ խեղդելով թշնամու օրակարգի դեմ պայքարելու և դիմադրելու մեր բնական ու արողջ բնազդը, որպեսզի Հայաստանը նորից չկարողանա ուժային գործոն դառնալ այս տարածաշրջանում:
Սակայն կան արժանապատիվ ազգայնական հայորդիներ, ովքեր կարողանում են լսել իրենց սեփական ականջներով ու տեսնել իրենց սեփական աչքերով և հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում ու ինչ են մեզ հետ ուզում անել մեր թշնամիները ու նրանց հետ համագործակցող հայադավները: Մենք կարողանում ենք տեսնել շղարշի ու պատրանքի միջով, և վստահ ենք, որ այս արհեստական ճնշումը, որը գործում են մեր դեմ մի օր՝ ճիշտ ժամանակին (երբ գա Մեծ ճգնաժամը), կստանա հուժկու հակազդում: Այդ հակազդումը ոչ միայն կջախջախի ներկայիս պատրանքը և նրանց բոլոր սատանայական ծրագրերը մեր ազգի, հայրենիքի ու անկախ պետականության դեմ, այլև իրապես անկախ, միացյալ ու հզոր Հայաստան կերտելու ճանապարհը կբացի, որով մենք պարտավոր ենք լինելու անցնել մեր վճռական կամքով:
Թող ոսոխը ու դավաճանները լավ իմանան՝ ոչ թե Հայաստանի օրերն են հաշված մնացել, այլ՝ նրանց գերիշխանության ու բռնապետության օրերը: Հայաստանը անկասկած վերածնվելու և ոտքի է կանգնելու:
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ