ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Մեր պետությունը բռնազավթած հայադավ նեոբոլշևիկները 26 տարում աստիճանաբար...

04:40:00 30.07.2026

Մեր պետությունը բռնազավթած հայադավ նեոբոլշևիկները 26 տարում աստիճանաբար...

Մեր պետությունը բռնազավթած հայադավ նեոբոլշևիկները 26 տարում աստիճանաբար ու փուլ առ փուլ մեզ տարան փակուղի և խայտառակ պարտության, իսկ հիմա էլ տանում են համընդհանուր փլուզման, որովհետև մեր անկախության վերականգնումը կառուցվեց ամբողջովին սխալ հիմքերի վրա։ Հիմնականում երկու գլխավոր սխալներից առաջացան բոլոր մյուս սխալները, որոնց հետևանքով ունեցանք մեծ ու ճակատագրական կորուստներ։ Դրանք են՝ 1991 թվականին Առաջին Հանրապետության իրավահաջորդը դառնալու փոխարեն արհեստական Երրորդ Հանրապետություն ստեղծելը և 1994 թվականի մայիսի 12-ի Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված զինադադարը որպես ռազմական հաղթանակ չճանաչելը և այն քաղաքականապես չամրագրելը։

Այս մեծ սխալների պատճառով է, որ մեր բոլոր բանակցությունները դատապարտված էին ձախողման։ Որևէ քաղաքական վերլուծաբան, ով սա ձեզ չի ասում, կա՛մ միտումնավոր խաբում է հանրությանը, կա՛մ ամբողջ պատկերը լավ չի պատկերացնում։ Իսկ այդ սխալները, իհարկե, պատահական չէին։ Դրանք կատարվեցին, որովհետև նույնիսկ այն ժամանակ Կրեմլը դեռ որոշակի ազդեցություն ուներ Հայաստանի քաղաքական դաշտի վրա։

Մոսկվան և նրա հետ համագործակցող դավաճանները մեզ դիտմամբ տարան ամբողջովին սխալ ու կործանարար ուղղությամբ, որպեսզի մենք երբեք չկերտենք իրական անկախ, միացյալ ու հզոր Հայաստան։ Այս ամենն է պատճառը, որ այս հետսովետական-նեոբոլշևիկյան հանրապետությունը հիմնովին փտած է ու հակահայկական, որը շուտով գնալու է ինքնակործանման։ Իսկ մեր՝ հայ ազգայնականներիս, առաքելությունն է լինելու այդ ժամանակ այս ազգադավ ու ձախողված համակարգը փոխարինել բացառապես հայ մարդուն ծառայող ազգային համակարգով։ 

Նույն սխալը չենք կրկնելու։ Այս անգամ շտկելու ենք անցյալի սխալները, որպեսզի մեր պատմության մեջ բացենք մեր երազած Ցեղակրոն Հայաստանի նոր էջը։

Դեպի՛ Մեծ Հայք, Դեպի՛ Փառահեղ Ապագա

#Այս_Անգամ_Աշխարհը


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։