ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Ողորմելի հակահայ բացահայտ կոմունիստները...

11:57:00 16.04.2025

Ողորմելի հակահայ բացահայտ կոմունիստները...

Ողորմելի հակահայ բացահայտ կոմունիստները (իրականում բոլոր մյուս թեկնածուները նույնպես կոմունիստ են, ուղղակի թաքնված) Գյումրիում հաղթեցին քաղաքապետարանի ընտրությունները և իրեն «քրիստոնյա» (մի մոռացեք, որ կոմունիզմը աթեիստական, ապաազգային և հակաքրիստոնեական գաղափարախոսություն է) հռչակած Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրու քաղաքապետ: Լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ նա ասած՝ «կողմ է», որ Հայաստանը մտնի նոր Միութենական միության մեջ՝ շարունակելով ասել, որ եթե ռուսները չլինեին, մենք նույնիսկ ներկայիս 29,800 քկմ սահմանը չէինք ունենա: Սա ասում է, որովհետև Կարսի դավադրական անկումի արդյունքից հետո Ալեքսանդրապոլի պայմանագիրը ստորագրվեց, որի արդյունքում մեզ՝ հայերիս, մնում էր մոտ 12,000 քկմ, բայց դա օրինական ուժ չունեցավ, քանի որ Երևանում արդեն խորհրդային իշխանություն էր և այդ պայմանագիրը չեղարկվեց, երբ 1921թ-ին ստորագրվեց Մոսկվայի և Կարսի ռուս-թուրք-սիոնիստական պայմանագրերը: Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ մենք Կարսը երբեք չէինք կորցնի և առհասրակ քեմալիստներին չէինք պարտվի 1920թ-ին, եթե բոլշևիկյան Ռուսաստանը դաշինք չկազմեր քեմալական զորքերի հետ՝ ընդդեմ Հայաստանի: Լենին վիժվածքը լավ ֆինանսավորեց և զինեց իր եղբոր Աթաթուրքին: Հայաստանում գործող բոլշևիկյան դավաճանների (որոնք սատարվում էին Մոսկվայից) պատճառով ընկավ Կարսը և տանուլ տվեցինք մեր Արևմտյան ճակատում, այն նույն ժամանակ, երբ Գարեգին Նժդեհը նույն բոլշևիկ ռուսական բանակի դեմ էր մահացու կռիվ մղում արևելյան ճակատում՝ Սյունիքում: Եթե բոլշևիկները նույնիսկ ընդամենը չեզոք մնային, մենք հիմա ոչ թե կունենայինք 29,800 քկմ սահման, այլ՝ 160,000 քկմ սահման, իսկ եթե Ռուսաստանը իսկապես դաշնակից լիներ, մենք հիմա կունենայինք ծովից ծով Հայաստան: Նա գովաբանում է այն ոխերիմ «դաշնակցին», ով մեր դեմ դավեր է նյութում, և հետո ներկայանում որպես «փրկիչ»: Նույն բանը արեցին հարյուր տարի հետո հենց մեր օրերին՝ երբ Արցախի դեմ թաքուն աջակցեցին թուրքերին, և հետո պատերազմը դադարեցրին՝ մեզ «փրկության» հասնելով: Դա նման է նրան, որ մեկը քո մեջքին դանակ խրելով քեզ հաշմանդամ դարձնի և հետո հենակներ տա՝ կարծելով, որ դու պիտի իրեն շնորհակալ լինես դրա համար: Այս անմեղսունակ կոմունիստը նաև հայտնեց, որ 2026թ-ին ցանկություն ունի մասնակցելու Ազգային ժողովի ընտրությունենրին: Դավաճան հայ բոլշևիկները հարյուր տարի առաջ գործում էին լրիվ բացահայտ՝ անկհայտորեն քարոզելով մարքիզմի գաղափարները, իսկ ներկայիս նեոբոլշևիկները, որոնք այդ դավաճանների ժառանգներն են, թաքնվում են «ազգային» և «քրիստոնյա» մորթիների տակ՝ շարունակելով իրենց նույն պետականաքանդ գործունեությունը: Պետք է հեռացնենք ու արմատախիլ անենք այս նեոբոլշևիկյան անտանելի երևույթը ու նրանց քարոզած կեղծիքները մեր կյանքից ու Հայրենիքից, եթե մենք ուզում ենք երբևէ ունենալ իսկական անկախ ու հզոր Հայաստան: Ոչնչացրո՛ւ նեոբոլշևիզմը Միացի՛ր Հոսանքին՝ hosank.net/am/join-hosank 🔗 Հետևե՛ք՝ t.me/hosank

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։