09:51:00 24.09.2026
Շարունակվում է աշխարհին Հայաստանի հայադավ կառավարությանը «հակառուս» ներկայացնելու Կրեմլի նենգ ծրագիրը։ Այս վերջին ամիս խոսակցություններ են տեղի ունենում ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին։ Հայաստանի Գերագույն խրտվիլակն ասում է՝ «Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի», և Կրեմլի բռնապետն էլ դրան հակադարձել է՝ ասելով, որ «Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Հայաստանը պատրա՞ստ է դրան»։
Այս ամենը նայելով՝ դժվար չէ կարծել, որ ինչ-որ դավեր են նորից նյութվում Հայաստանի դեմ, քանի որ, ինչպես արդեն նշել էի նախկինում, 200 տարի Հայաստանը իր մահվան ճիրաններում պահած Ռուսաջհուդական կայսրությունը այդքան հեշտ չի դուրս գա Հայաստանից, եթե ինչ-որ լավ պատճառ չլինի։
Կրեմլը այս ազգադավ «սորոսականներին» իշխանության բերեց 2018 թվականին և ոչ միայն շարունակում է այդ սրիկաներին պահել աթոռներին՝ իր դավաճանությունների համար քավության նոխազ ունենալու, այլև տարեցտարի նրանց ավելի «հակառուս» է ներկայացնում, քանի որ դեռ չի ավարտվել Հայաստանի անկախությունն ամբողջությամբ վերացնելու ռուս-թուրք-սիոնիստական նպատակը։
Եվ կարծես թե այդ պատրանքն աշխատում է, քանի որ Հայաստանի ու Արևմուտքի գրեթե բոլոր լրատվամիջոցները իսկապես հավատում են, որ «Հայաստանը պոկվում է Ռուսաստանից» կամ «գնում է դեպի Եվրոպա»։ Պետք է Հայաստանի օրինակով ցույց տալ բոլորին, թե ինչպես է երկիրը գնում կործանման, երբ «արևմտամետներ» ու «հակառուսներ» են գալիս իշխանության։ Դրա համար էլ Կրեմլը Հայաստանում լավ դիրքավորել է իր ռուսոֆիլ օլիգարխներին, որպեսզի անհրաժեշտ պահին նրանց կանաչ լույսը տա, և նրանք Գերագույն խրտվիլակին գահընկեց անեն ու խնդրեն Ռուսաստանին, որ մեզ գա «փրկի»։
Եթե Մոսկվան իսկապես որոշի, որ պետք է իր ռազմաբազան դուրս հանի Հայաստանից, ապա ավելի կամրապնդի իր ստեղծած պատրանքը և համոզիչ կերևա աշխարհին, թե իբր Հայաստանն է Ռուսաստանին դավաճանում։ Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ նման քայլի դիմի, քանի որ առանց դրա այդ պատրանքը բավականին լավ էլ ստեղծել է, բայց նման որոշում կայացնելով՝ ավելի պատկերավոր կդարձնի այդ «դավաճանությունը»։ Եթե նման քայլին դիմի, Կրեմլը կմեղադրի Հայաստանի կառավարությանը, իսկ Հայաստանի կառավարությունն էլ՝ Կրեմլին, ինչպես մինչ օրս Արցախի դեմ կատարված դավաճանության համար շարունակում են միմյանց մեղադրել՝ անկախ նրանից, որ երկուսն էլ միասին համագործակցել են միմյանց հետ՝ ընդդեմ Արցախի։
Ռուսաստանն իր ռազմաբազան դուրս կհանի Հայաստանից միմիայն նրա համար, որ հետ վերադառնա որպես «խաղաղապահներ», Ադրբեջանի հետ մասնատի մեր երկիրը և հետո ամբողջությամբ տա թուրքերին՝ լուծարելով Հայաստանի Հանրապետությունը և ավարտին հասցնելով այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» ստեղծելու սատանայական օրակարգը։ Այս գծագիրը, իհարկե, օգտագործեցին Արցախի հանդեպ, և միանշանակ ուզում են նույն սխեման կիրառել մեր ամբողջ երկրի նկատմամբ, որովհետև ինչո՞ւ ոչ։ Եթե կարողացան դա անել Արցախի հանդեպ, ի՞նչն է նրանց խանգարելու նույն բանն անել Հայաստանի նկատմամբ։ Գերագույն խրտվիլակ դավաճանի սրտիկները և նրա ցույց տված Սովետական Հայաստանի քարտեզը նրանց հաստատ չեն կանգնեցնելու։
Նրանց կանգնեցնելու է միայն հայ ազգայնական քաղաքական շարժումից ու ազգային հեղափոխությունից ծնված ազգային միապետությունը, որը կկարողանա երկիրը մաքրել դավաճաններից, միավորել ու մոբիլիզացնել հայ ազգին՝ պատրաստելով կենաց-մահու պայքարի համար։ Նրանց հակահայկական օրակարգը կարող է ջախջախել միմիայն համախմբված հայության բազկի ուժը, որի զորությունը ոսոխին պարտադիր պետք է հիշեցնենք...
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ