01:40:00 16.10.2025
Կրեմլը ու Հայաստանում նրան ենթարկվող նեոբոլշևիկյան համակարգը կարծես թե մեզ ձեռ առնեն, երբ իրենց կողմից ամբողջությամբ վերահսկված կուսակցությունները օգտագործում են նույն գույները, որոնք, իհարկե, Ռուսաստանի դրոշի գույներն են: Կարծես թե դիտմամբ են անում՝ մեզ պարզ ասելով, թե ովքեր են իշխում Հայաստանի քաղաքական դաշտը, ուղղակի մենք այնքան ապուշ ենք, որ դեռ չենք նկատում:
Ցանկացած ողջամիտ հայ կտեսնի, որ այս բոլոր կուսակցությունները նույնն են պարզապես տարբեր դիմակներով կամ արբանյակներով: Կրեմլի նպատակն է, որ հայ հասարակությունը շարունակի պառակտվել և զբաղեցնել ընդդիմության դաշտը, որպեսզի իրական հայ ազգայնականները չգրավեն այն: Սա անելով՝ այս ռուսաստրուկ ու նեոբոլշևիկ կուսակցությունները միանշանակ միայն ամրապնդում են գերագույն գեղցու աթոռը ու նրա հակահայկական թրքամետ կուսակցության իշխանությունը: Սա պարզ ապացույց է, որ ռուս-թուրքական (իհարկե նաև սիոնիստական) համագործակցություն է տեղի ունենում:
Այս տեսակ բոլոր կուսակցությունները պարզապես փուչիկ են, որոնք կառուցված են ընդամենը փողի ու կեղծիքների վրա, և որոնք ամբողջությամբ կախված են Ռուսաստանից: Ընդամենը պետք է, որ Ռուսաստանը նոր ճգնաժամի առաջ կանգնի, ինչպես կանգնեց 90-ականներին, որպեսզի այս ամբողջ պիղծ քաղաքական համակարգը մի գիշերվա մեջ թղթե տնակի պես փլուզվի և սրանց բոլոր անդամները դառնան քաղաքական որբեր: Այդ ժամանակ շատ ավելի պարզ կդառնա, թե ովքեր են իրական ազգային քաղաքական գործիչները: Այդ ժամանակ շատ ավելի պարզ կերևան փողի համար գործ անող պատեհապաշտները և գաղափարի համար պայքարող նվիրյալները:
Ոչնչացրո՛ւ նեոբոլշևիզմը
#Այս_Անգամ_Աշխարհը
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ