ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

Կեղծ ընդդիմությունը՝ իր բոլոր անպիտան...

09:14:00 25.05.2026

Կեղծ ընդդիմությունը՝ իր բոլոր անպիտան...

Կեղծ ընդդիմությունը՝ իր բոլոր անպիտան ու ծախված կուսակցություններով, անընդհատ ասում ու հայտարարում է, որ Գերագույն խրտվիլակ դավաճանի ստորագրած որևէ փաստաթուղթ չեն մերժելու ու չեղարկելու, ինչը պարզապես զավեշտալի է, քանի որ խոսում են նրա դեմ պայքարելու մասին, բայց միաժամանակ շարունակելու են նրա դավաճանական քաղաքականությունը։ Այս հայրենադավ կառավարությանը դիմադրող ցանկացած քաղաքական շարժում, հատկապես իրեն ազգային կամ ազգայնական համարող, պարտավոր է մերժել մեր թշնամիների կողմից մեզ դավադրաբար պարտադրված նոյեմբերի 9-ի տխրահռչակ համաձայնագիրը և դրանից բխած օգոստոսի 8-ի եռակողմ հռչակագիրը, որովհետև դրանք միանշանակ հակասում են մեր ազգային շահերին և ուղիղ սպառնալիք են մեր անկախ պետականությանը։

Այդ փաստաթղթերի ամբողջ իմաստը հայ ազգին ուժային գործոն դառնալու և իր իրավունքների համար պայքարելու կարողությունից զրկելն է։ Հետևաբար, քանի դեռ դրանք ուժի մեջ են, մենք երբեք չենք կարող ունենալ իրական ինքնիշխանություն ու անկախություն։ Քանի դեռ դրանք փաթաթված են մեր պետության պարանոցին, մենք չենք կարողանալու շունչ քաշել և մեր կամքը թելադրել մեր թշնամիներին։ Մինչև չմերժենք ու չչեղարկենք այս երկու հակահայկական փաստաթղթերը, ապագայում չենք կարողանալու մերժել ու չեղարկել նաև 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։

Այն, որ բոլոր կուսակցությունները ընդունում են այս փաստաթղթերի իրավազորությունը, ապացույց է այն բանի, որ նրանք պարզապես ոչ մի վտանգ չեն ներկայացնում Հայաստանում տիրող հայադավ նեոբոլշևիկյան համակարգին, քանի որ ընդունել են հանձնվելու գաղափարախոսությունը։ Նրանք չեն մերժում այս փաստաթղթերը, որովհետև պայքարի ուղին ընտրելու փոխարեն ընտրել են ոսոխին հնազանդվելու ճանապարհը և իրենց պարտվողական հայացքներով թունավորում են մեր ամբողջ ժողովրդին։

Ապագայում մեր կերտած ազգային պետությունը, առանց հապաղելու, այրելու և պատմության աղբանոցն է նետելու այդ փաստաթղթերը, որովհետև մենք ընտրում ենք պայքարի ու հաղթանակի ուղին, քանի որ դա է անվտանգության, խաղաղության և բարգավաճման միակ ճանապարհը։ Մենք մեր ազգին խղճուկ ու ստրկամիտ մտածելակերպով դաստիարակելու փոխարեն կդաստիարակենք մարտական ու հաղթական ոգով, որովհետև մենք Հայաստանին ստորացված տեսնելու փոխարեն կտեսնենք Բաքուն ծնկի եկած ու պարտության մատնված։

Մեկ Ազգ, Մեկ Պետություն, Մեկ Կամք

Փա՛ռք Հայքին ու Հաղթանակին

Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։