09:30:00 29.10.2024
Բաքվի բռնապետը մեզ հետ ուզում է անել այն, ինչ մենք պետք է անեինք ադրբեջանցիների հանդեպ իննսսունականների ժամանակ՝ դավաճանական զինադադար ստորագրելու փոխարեն, որի պատճառով ստեղծվեց Արցախի հանրապետությունը և անջատված մնաց Հայաստանից: Մենք պետք է ստիպեինք, որ Ադրբեջանը համընդհանուր կապիտուլացիա ստորագրեր և ոչ միայն Արցախը, այլև Նախիջևանը ճանաչեր որպես Հայաստանի անբաժանելի մաս:
Մենք դա չարեցինք (ԿԳԲ-ի ու Մոսադի միջամտության պատճառով) և շատ մեծ գին վճարեցինք այդ սխալի համար՝ Արցախը 2020թ-ին դավադրաբար կորցնելով ու Սյունիքը նորից վտանգի տակ դնելով, և շարունակելու ենք ավելի մեծ գին վճարել այսպես կոչված «խաղաղության պայմանագիր» ստորագրելով թուրքերի ու ռուսների հետ:
Խաղաղություն չի կարող լինել առանց Հայաստանի զինված ուժերի հաղթանակով, և այս ժամանակավոր համեմատական խաղաղությունը, որն ունենք հիմա միմիայն մեկ բանի համար պետք է օգտագործվի՝ որքան կարող ենք հոգեբանորեն և ամեն այլ առումով պատրաստվենք հաջորդ պատերազմի համար, որը միանշանակ անխուսափելի է:
Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։
Մեկնաբանություններ