ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ՄԵԿ ԿԱՄՔ

1991 թվականի «Կոլցո» գործողությունը միայն Արցախի դեմ չէր...

06:48:00 25.11.2026

1991 թվականի «Կոլցո» գործողությունը միայն Արցախի դեմ չէր...

1991 թվականի «Կոլցո» գործողությունը միայն Արցախի դեմ չէր։ Խորհրդային բանակի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի համատեղ գործողություններն ուղղված էին նաև «Լեռնային Ղարաբաղից» դուրս գտնվող Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի դեմ։

Նույն տարվա մայիսին Ոսկեպարի ուղղությամբ իրականացված հարձակումը դրա վառ օրինակներից է։ Խորհրդային զորքերի և ադրբեջանական ՕՄՕՆ-ի գործողությունների հետևանքով զոհվեցին և գերեվարվեցին հայ ոստիկաններ և սովորական քաղաքցիներ։

Ոսկեպարի ողբերգական դեպքերի և ողջ «Կոլցո» գործողության խորհրդանիշը դարձավ ռուս ֆոտոլրագրող Ալեքսեյ Ռոգովի հայտնի լուսանկարը։ Դրանում պատկերված էին տասնյակ հայ ոստիկաններ, աշխարհազորայիններ ու խաղաղ բնակիչներ՝ «Ոսկեպար» երկլեզու ցուցանակի տակ, բերանքսիվայր պառկած՝ ավտոմատով ռուս զինվորի և ադրբեջանցի ոստիկանի հայացքների ներքո։

«Կոլցո» գործողությունը ոչ միայն Արցախի հայկական բնակավայրերի բռնի տեղահանման, այլև Հայաստանի սահմանամերձ շրջանների նկատմամբ իրականացված ռազմական ճնշման ու բռնությունների դրվագներից էր։

Բայց այս ամենը մոռացեք և շարունակեք հավատալ ու պնդել, թե Ռուսաստանը մեր «ռազմավարական դաշնակիցն» է...


Մեկնաբանություններ

Բաժանորդագրվեք

Բաժանորդագրվեք և ստացեք նորություններ ձեր Էլեկտորոնային հասցեին։